Ակտիվիստ Լալա Ասլիկյանի համոզմամբ, Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու դեպքում Հայաստանում նույնասեռականների նկատմամբ հալածանքները կմեծանան:
«Եթե գնում ենք Ռուսաստանի բռնակցությանը, ապա բոլորի իրավունքներն ավելի են սահմանափակվելու, առավել եւս` նույնասեռականներինը: Որովհետեւ հասարակությունը այդ հարցում տաբուացված մտածողություն ունի: Մեծամասամբ, մարդիկ այս հարցում նույն մտածողությունն ունեն, ինչ Պուտինը, այսինքն` պետք է հալածանքների ենթարկել նույնասեռականներին»,- Aravot.am-ին ասաց Լալա Ասլիկյանը:
Նա պատմեց, որ երեկ ընդդեմ ՄՄ բողոքի երթին 7-8 անգամ իր եւ իրեն աջակցողների վրա են հարձակվել երթի մյուս մասնակիցները`հայտնի ծիածանի դրոշը իր ձեռքից խլելու համար. «Չենք տվել դրոշը: Իմ ձեռքի դրոշը խորհրդանշում էր LGBT համայնքը: Ես այդ դրոշով ուզում էի ցույց տալ` մարդիկ ազատ են ու ունեն հավասար իրավունքներ` անկախ նրանից թե ինչ սեռային կողմնորոշում ունեն, ազատ են իրենց սեռականության մեջ»:
Լալա Ասլիկյանը նաեւ ասաց, որ նախապես ոչ մեկի հետ պայմանավորվածություն չի եղել, որ իրենք չեն մասնակցելու բողոքի երթին: Ինչպես երեկ պնդում էր «Հայազն» կուսակցության երիտասարդներից մեկը, որը վիճաբանության մեջ էր մտել Լալայի ու նրա ընկերների հետ. «Հայազն» կուսակցության անդամները Բազմազանության երթի ժամանակ էլ էին մեզ վրա թքում, խփում ու, ի դեպ, մինչեւ հիմա էլ չեն պատժվել, ես որոշել էի, որ մի դեպքում կմասնակցեմ այն երթին, որին մասնակցում են նաեւ Հայազն կուսակցությունից, եթե ես լինեմ ծիածանի դրոշով: Իսկ եթե որպես մարդահաշիվ եմ լինելու, որոշել էի` չեմ մասնակցի: Երեկվա երթին մասնակցեցի ու ցույց տվեցի, որ դեմ եմ Մաքսային միությանը, քանի որ այդ միությանն անդամակցող երկրներում լայնորեն ոտնահարվում են նույնասեռականների իրավունքները, ու գնացի հենց Ծիածանի դրոշով: Որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չի եղել, ես չեմ պայմանավորվում ֆաշիստների հետ: Եթե չէին ուզում մասնակցեի, թող հայտարարեին` բոլորը կարող են գալ, բացի մի մարդուց, բոլորը կարող են գոռալ ազատ անկախ Հայաստան, բացի Լալա Ասլիկյանից… երեկ ես իմ իրավունքն եմ իրացրել»:
Կարդացեք նաև
Լալայի խոսքով, երեկ իրենց բարձրացրած դրոշները ոչ միայն նույնասեռականների իրավունքների համար էին, այլ ընդհանրապես սեռականության ազատության համար:
Նա նաեւ պատմեց, որ երեկ իրեն ու ընկերոջը` Սեւակին ոստիկանություն բերման ենթարկելու ճանապարհին ոստիկանների կողմից բռնությունների չեն ենթարկվել, միայն ոստիկանները խփել են իրենց ոտքերին. «Խփում ու լուռ նայում էին երեսներիս, նույնը Սեւակին են արել, կոտրել են նաեւ նրա ակնոցը»:
Լալա Ասլիկյանին եւ նրա ընկերոջը Ոստիկանություն են տարել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. «Բայց պահանջ չի եղել, մենք Հյուսիսային պողոտայում նստած էինք, մեզ տարան` առանց ներկայանալու, առանց պատճառաբանության»:
Տեսանյութը՝ Yerkir.am-ի
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ակտիվիստ Լալա Ասլիկյանի համոզմամբ, Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու դեպքում Հայաստանում նույնասեռականների նկատմամբ հալածանքները կմեծանան:
Եթե այս մտածելակերպը պիտի իշխի, ուրեմն կեցցե մաքսային մաքսային միությունը…
իսկ ձեր նմանները խայտառակումե՛ն ռեսպուբլիկան…
Լիովին համաձայն եմ Վահանի հետ, ավելի լավ է ՄՄ քան LGBT (լեզբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր):