Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ տարի հետո ի՞նչ ենք վաճառելու ՌԴ-ին

Դեկտեմբեր 03,2013 18:15

Երեկ, ՀՀ նախագահի նստավայրում ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն Կովկասից չի հեռանալու, հակառակը`ամրապնդվելու է:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վերլուծելով ՌԴ նախագահի այս հայտարարությունը եւ արձագանքելով մեր հարցին`արդյո՞ք, դա նշանակում է Կովկասի կապիտուլյացիա, ասաց. «Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, բայց, ես կարծում եմ, որ դա նշանակում էր, որ ՌԴ-ն չի ընդհատի իր մշտական բարեկամությունը կովկասյան ժողովուրդների հետ: Նաեւ ստրատեգիական տեսակետից`Կովկասը ՌԴ-ի համար մեծ նշանակություն ունեցող տարածք է: Ինձ թվում է, այդ հայտարարության մեջ ավելի շատ լավ բան պետք է տեսնել, քան վատ: Մարդը ասել է, որ մենք բարեկամներ ենք եւ մշտական պիտի մնանք: Ինձ թվում է`ենթատեքստ պետք չի տեսնել»:
Հետաքրքրվեցինք`այդ բարեկամության մե՞ջ էր մտնում «ՀայՌուսգազարդի»`ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելը: ՀՀԿ-ական պատգամավորն այ կարծիքին է, որ Հայաստանն այդ գործարքից ավելի շատ արտոնություններ կարող է քաղել. «Նա՝ հինգ տարվա պայմանագիրը`գազի սակագնի հետ կապված, հինգ տարի գազի գինը չի բարձրանալու, Միլլերը հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին, իսկ «ՀայՌուսգազարդում» մենք բավականին մեծ թվով աշխատողներ ունենք: Ընդհանրապես, փոխզիջումները միակողմանի չեն լինում: Այդ 20 տոկոսի խնդիրը վաղ թե ուշ պետք է առաջանար: Ես կարծում եմ, որ դա մեզ մեծ բան չէր տալիս, բայց այս պարագայում, կարող է ավելի մեծ արտոնություններ տալ»:

Հարցին`եթե գազի գինը ՀՀ քաղաքացիների համար չի նվազում ի՞նչ արտոնությունների մասին է խոսքը, մեր զրուցակիցը կրկին բերեց գազի սակագինը հինգ տարի պահպանելու մասին պայմանավորվածությունը եւ աշխատավարձերի բարձրացումը`նաեւ հավելեց. «Կարգավորված է երեսուն տոկոսի հարցը, ինչի մասին այդքան խոսվում է, դոտացիաների հարցը կարգավորված է: Այն երեսուն տոկոսը, որը մեծ աղմուկ բարձրացրեց այդ թանկացումը…վերջին տարիների ընթացքում մենք մի քանի անգամ գազի սակագնի վերանայում ենք ունեցել, բայց հիմա հինգ տարվա պայմանագիր ունենք, որը բավականին հաջող է»:

Հիշեցնենք, որ երբ գազի գնի բարձրացման հարց առաջացավ, ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ սահմանին գազի գնի բարձրացման երեսուն տոկոսը կսուբսիդավորվի ՌԴ կառավարության կողմից: Դիտարկմանը`եթե ուղիղ համեմատական տանենք, կարելի՞ է ասել, որ ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը գազի գնի թանկացման երեսուն տոկոսի դիմաց տրվեց, մեր զրուցակիցը հակադարձեց. «Չեմ կարծում, որ այդպես, ինչ-որ շուկայի մեջ են մտել եւ նրանք նախօրոք այդ հարցը դրեցին, որ այս հարցը կարգավորվի: Եթե հիշում եք, քսան տոկոսի հարցը երկու-երեք տարի առաջ դարձյալ բարձրացվեց, կարծես թե ինչ-որ տեխնիկական ձգձգումներ էին լինում: Համենայնդեպս, բոլոր գործարքների մեջ կան փոխադարձ շահեր»:

Հարցին՝ հինգ տարով ՀՀ-ն շահեց գազի կայուն գին, հինգ տարի հետո էլ ի՞նչ ենք տալու ՌԴ-ին, որ գազի գինը կայուն պահենք, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դա կախված է հարաբերությունների հետագա զարգացումից, իսկ այդ հարցում ինքը լավատես է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Petros says:

    Ինձ շատ է հետքրքրում կարևորագույն մի հարց, որը ոչ մի տեղ չի մեկնաբանվում.
    ինչքան էր -ի տարեկան շահաբաժինը վերջին երեք տարիներին: Այստեղից հնարավոր կլինի հաշվել ՀՀ պետ. բյուջեի տարեկան մուտքերը (շահաբաժին*20%), որից հետո այն հնարավոր կլինի համադրել գազի գնի սուբսիդավորման հետ:
    Հետաքրքիր է (Շահաբաժին*20%) < 150 մլն դոլարից և ինչքան ?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031