Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միայն այն հանգամանքը, որ այդ ցույցը արտոնված էր իշխանությունների կողմից, մեկ քայլ առաջ է դեպի կամքի, խոսքի ազատություն». ԵՄ դեսպան

Դեկտեմբեր 03,2013 17:57

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին ,ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ ԵՄ Եվրոպական միության թեմայով առցանց վիկտորինայի հաղթողների վիճակահանությունը: Մասնակցում էր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:  Վիճակահանության արդյունքում առաջին մրցանակը՝ նոթբուքը կստանա Անուշ Թորոսյանը  Վանաձորից, երկրորդ մրցանակը՝ նեթբուքը,  կստանա թարգմանչուհի Նինել Միքայելյանը, երրորդ տեղը զբաղեցրած ուսանողուհի Վերժինե Մինասյանը կստանա քինդլ-էլեկտրոնային գիրք:

Կազմակերպիչները նշեցին, որ օն-լայն վիկտորինային մասնակցել են 1570 անգամ, որից 316-ը՝ բոլոր հարցերին տվել են ճիշտ պատասխաններ: Վիկտորինային կարող էին մասնակցել միայն Հայաստանի բնակիչները, եւ այն հասանելի էր 2013թ սեպտեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը:

Վիճակահանությունից հետո տեղի ունեցավ ԵՄ կենտրոնի կողմից կազմակերպվող «Դեպի Վիլնյուս» հանդիպումների շարքի վերջին քննարկումը: Տրայան Հրիսթեան խոսեց 2013թ.-ի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի մասին եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ չնայած   Ուկրաինայի հետ նախանշված պայմանագրի կնքումը, Վիլնյուսում սառեցվեց, բայց ԵՄ-ն ունեցավ հաջողված գագաթաժողով:

«Ինձ թվում է, մենք շատ կարեւոր քայլ արեցինք այս համաժողովի շրջանակներում: Նախանշվեցին ապագա աշխատանքներն ու պարտավորությունները ինչպես Եվրամիության կողմից, այնպես էլ շահառու, ծրագրին մասնակից երկրների կողմից: Համատեղ արժեքները հաստատվեցին բոլոր մասնակիցների կողմից»,- ասաց նա:

ԵՄ դեսպանը նաեւ խոսեց  երեկ Երեւանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ տեղի ունեցող բողոքի ակցիայի մասին: «Միայն այն հանգամանքը, որ այդ ցույցը արտոնված էր իշխանությունների կողմից, մեկ քայլ առաջ է դեպի կամքի, խոսքի ազատություն: Ես երեկ հետեւում էի լրատվամիջոցներին, որտեղ նկարագրվում էին իրադարձությունների ամբողջ ընթացքը, ցույցը եւ նաեւ ոստիկանության գործողությունները: Ես հուսով եմ՝ ամեն ինչ պատշաճ ձեւով կհետաքննվի եւ ամեն ինչ կարվի օրենքին համապատասխան: Եթե մենք համեմատենք այն, ինչ տեղի ունեցավ այստեղ եւ այն, ինչ տեղի է ունենում Կիեւում, պատասխաններն արդեն ինքներդ գիտեք: Մենք սպասում ենք, թե ինչպիսին կլինի հետաքննության արդյունքները: Մենք հուսով ենք, որ այդ հետաքննությունը կարվի խոսքի ազատության սկզբունքի ոգով, մի սկզբունք, որի տակ ստորագրել են Եվրոպայի խորհրդի անդամ  բոլոր երկրները»,- ասաց նա:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031