Գետիկի ձկնային պաշարները չե՞ն նվազելու
Ադրբեջանից փախստականներով բնակեցված Աղավնավանք գյուղում, Գետիկ գետի վրա փոքր ՀԷԿ է կառուցվում: ՀԷԿ-ը կառուցում է «Էյ-Էն-Բի-Սի սթայլ» ընկերությունը: Աղավնավանքի գյուղապետ Վարդուշ Ներսիսյանը չգիտեր, թե ով է կառուցվող ՀԷԿ-ի տերը, հայտնեց միայն, որ ընկերության տնօրենը Դավիթ Գեւորգյանն է: Նա ասաց, որ ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո էլ աղավնավանքցիները խնդիր չեն ունենա բանջարանոցները Գետիկի ջրերով ոռոգելու համար:
Հարցրեցինք, թե մտավախություն չունի՞, որ ՀԷԿ-ի գործարկումից հետո գետի ձկնային պաշարները կարող են նվազել: Գյուղապետն ասաց, որ եթե բնապահպանության նախարարությունն իր դրական եզրակացությունը տվել է, ուրեմն նման խնդիր չպետք է լինի: Որպես ՀԷԿ-ից գյուղին օգուտ, գյուղապետը նշեց, որ ապրիլ ամսից մինչեւ հիմա գյուղի 6 բնակիչներ ամիսը 150 հազար դրամ աշխատավարձով աշխատում են շինարարությունում: Նա նաեւ տեղեկացրեց, որ գյուղի տարածքի 3 հատվածների վարձակալության համար ընկերությունը տարեկան ընդհանուր առմամբ 70 հազար դրամ կփոխանցի համայնքին, հավելելով, որ նման եւս մեկ հատվածի համար վարձակալության պայմանագիր պետք է կնքվի:
«Ընկերության ինժեներին դիմել եմ, որպեսզի ՀԷԿ-ից մեր 100 տուն ունեցող գյուղին էլեկտրական հոսանքը ձրի կամ գոնե կես գնով տրվի: Հույս ունեմ, որ կընդառաջեն»,-ասաց Վարդուշ Ներսիսյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Վարդուշ Ներսիսյանը այն եզակի համայնքապետերից է, ով ունի ջանացավ վերաբերմունք իր ղեկավարած համայնքի նկատմամբ: Այ,եթե մեր երկրի ղեկավարների գոնե կեսը ունենային նրա սրտացավությունը՝ գուցե թե ամեն ինչ այլ կերպ կլիներ:
ես էլ դրական կարծիք ունեմ Վարդուշ Ներսիսյանի մարդկային եւ աշխատանքային որակների մասին