Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Դեկտեմբեր 03,2013 17:46

Երբեմն տարակուսում ես որոշ կուսակցությունների քաղաքական վարքագիծը դիտարկելիս։ Ինչպես են մտածում, ինչով են մտածում, հասկանալի չէ։ Օրերս էլ պարզվեց, որ քաղաքականությունը որոշել են համեմել շանտաժով ու սպառնալիքով։

Շանտաժը հերոսություն չէ։ Սպառնալիքների լեզվով խոսողներին էլ, որպես կանոն, իրենց տեղը ցույց են տալիս։ Հետաքրքիր է, որ նման սպառնալիքներ հնչեցնում են մի կուսակցությունից, որի բարձրագույն ղեկավարությունը որոշակի լավ հարաբերություններ ունի իշխանությունների հետ։ Իսկ նույն կուսակցության շարքային անդամներն անհասկանալիորեն փորձում են ընդդիմադիր դեր խաղալ։ Հիշեցնեմ, որ քաղաքական կատեգորիա չէ նաև երկվությունը, ինչպես սպառնալիքն ու շանտաժը։

Իսկ այժմ մի քանի խոսք սպառնացողներին՝ նրանց հիշողությունը թարմացնելու համար։ Կուտակային կենսաթոշակային համակարգը միս ու արյուն է ստացել այն տարիներին, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այլ քաղաքական ուժի ենթակայության տակ էր։ Այն ժամանակ ամեն ինչ OK էր, կենսաթոշակային նոր համակարգն էլ՝ յուղի պես ընդունելի։ Ու հանկարծ այն մարդիկ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել, ում ղեկավարությամբ մշակվել է այս համակարգը, սկսել են նյարդային դրսևորումներ ցուցաբերել։ Ավելին, կենսաթոշակային համակարգին առնչվող բոլոր նախագծերը նույն նյարդայինների կողմից հենց այս դահլիճում արժանացել են դրական քվեարկության։ Թե՞ չեն հասկացել՝ ինչի օգտին են քվեարկել, կամ էլ իրենց լեզվով ասած՝ դակիչի դեր են կատարել։

Որոշ գործիչների համար «իդեա ֆիքս է» դարձել դեմ արտահայտվելը։ Շատ անգամ կողմ ըլլալով էլ դեմ կխոսեն։ Ընդ որում, դեմ են խոսում նաև Մաքսային միությանը ՀՀ անդամակցմանը։ Զարմանալի է, որ նման կերպ են արտահայտվում հենց հայտնի ռուսամետները, ում կերպարանափոխությունը ո′չ մենք հասկացանք, ո′չ ռուսները, ո′չ ժողովուրդը, ո′չ էլ առավել ևս՝ եվրոպացիները։ Այդ չկողմնորոշվածությունն է նրանց հիմնական խնդիրը։ Ու այդ չկողմնորոշվածներն այսօր խոսում են ժողովրդի, ՀՀ քաղաքացու անունից։ Այն պարագայում, երբ ժողովուրդը տարբեր ընտրություններով քաղաքական ներկապնակում յուրաքանչյուրին իր տեղը հստակ ցույց է տվել։ Հիմա այսքանից հետ կմասնակցեք, չեք մասնակցի, թե նորից կփորձեք ստորագրություններ հավաքել, թողնում եմ ձեր ճաշակին, բայց անգամ այդ դեպքում էլ՝ կրկին փորձեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինձ համար ազգությամբ թուրք մեկ ցուցարար՝ ,,Մենք բոլորս Հրանտ Դինք ենք,, ցուցանակով, արժե
    մեկ միլիոնից ավել՝ կարեն ավագյան։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031