Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նամակ Սերժ Սարգսյանին եւ Պուտինին. ՌԴ-ում ավելացրեք հայկական կրթական ու մշակութային հաստատությունները

Դեկտեմբեր 03,2013 17:34

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊՐԵԶԻԴԵՆՏ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՐԵԶԻԴԵՆՏ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Ես այս բաց նամակը գրելիս միշտ աչքիս առաջ եմ ունեցել ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունը ավելի խորացնելու և ամրապնդելու նպատակը։ Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելու դեպքում հարգելի Վլադիմիր Պուտինի կողմից առաջ է քաշվել Երևանում Մոսկվայի համալսարանի ֆիլիալ և ռուսական գիմնազիա ունենալու առաջարկը։ Ընդունելի առաջարկ է։

Կարծում եմ, որ ընդունելի պիտի լինի նաև Մոսկվայում Երևանի համալսարանի ֆիլիալ ունենալու, ինչպես նաև հայկական ամենօրյա դպրոցների թիվը Մոսկայում և Ռուսաստանի հայաշատ վայրերում՝ Կրասնոդարում, Սոչիում և այլուր ավելացնելու առաջարկը։
Երևանի համալսարանի ֆիլիալը Մոսկայում կարող է ունենալ լեզուների, պատմության, հայագիտության, իրավագիտության, տնտեսագիտության, կուլտուրայի, առաջնակարգ տեխնոլոգիաների (հետագայում գուցե նաև ճշգրիտ գիտությունների) ֆակուլտետներ։
Երևանում արդեն կա Հայ¬Ռուսական (Սլավոնական) համալսարան, որտեղ ուսուցումը իրականացվում է ռուսերենով։ Մոսկվայի համալսարանի ֆիլիալը կդառնա երկրորդ բուհը, որտեղ նույնպես ուսուցումը կիրականացվի ռուսերենով։ Մոսկվայում Երևանի համալսարանի ֆիլիալ բացվելու դեպքում կարելի է նաև հուսալ Ռուսաստանի կառավարության կողմից բյուջետային ֆինասավորում, որն առանձնապես ֆինանսական բեռ չի լինի այդպիսի մեծ պետության համար։

Մաքսային միության նպատակով վարվող բանակցություններում Հայաստանի կառավարությանը ես կոչ եմ անում հանդես գալ նաև Մոսկվայում, Կրասնոդարում, Սոչիում պրոֆեսիոնալ հայկական թատրոններ հիմնելու առաջարկով։ Ինչպես որ Երևանի ռուսական թատրոնը ֆինանսավորվում է Հայաստանի բյուջեով, կարծում եմ, որ Ռուսաստանի կառավարության համար պիտի ընդունելի լինի Ռուսաստանում նոր հաստատվող հայկական թատրոնների ֆինանսավորումը։

Թեև թատրոնների հեղինակությունը մեր ժամանակներում փոքրիշատե խաթարվել է, սակայն այս թատրոնները իրենց բնույթով լինելու են ոչ միայն մարդու հոգեբանություն, գեղարվեստ, կուլտուրա ներկայացնող օջախներ, այլ նաև՝ գաղափարախոսություն հռչակողներ… Թե ինչ գաղափարախոսության մասին է խոսքը, կներկայացվի որպես գեղարվեստական գրականություն գրքերի ձևով՝ հայերեն և թարգմանաբար մի շարք լեզուներով։

Հովհաննես Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031