Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը հերթական անգամ արձանագրեց իրեն որպես բռնապետի, եւ Սերժ Սարգսյանը ծպտուն չկարողացավ հանել»

Դեկտեմբեր 03,2013 17:29

Aravot.am-ի հետ զրույցում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանելով հարցին, թե

որքանո՞վ փորձեցիք խանգարել Մաքսային միությանը միանալու որոշմանը, ասաց, թե խոսքը խանգարման մասին չէ, կարեւորը` հասարակական անհամաձայնությունն է եւ երկրորդը` «Ցույց տալու, որ այնուամենայնիվ Հայաստանում բոլորը Ռուսաստանի համար մեռած չեն ու ամենեւին էլ այնպես չէ, որ հենց լսում են Ռուսաստանի Դաշնություն, կամ Պուտինի անունը, հաճույքից ուշաթափվում են: Հայաստանում կան շատ քաղաքացիներ, որոնք համաձայն չեն Մաքսային միությանը անդամակցելուն, այսինքն`պետության անկախությունն են կարեւորում: Երեկվա դեպքերն արձանագրեցին, որ այնուամենայնիվ հնարավոր է ընդվզել»:

Արթուր Սաքունցը պատասխանելով մեր հաջորդ հարցին, որ միջազգային մամուլն անդրադարձավ երեկվա դեպքերին, դրա հետ կապված`մեր վարկանիշը բարձրացա՞վ, կամ Ռուսաստանինը ընկա՞վ. «Իհարկե այո: Երբ երկրիդ մասին պատկերացումը միայն մեկ խողովակով է գնում, նման երկրներ են հանդիսանում օրինակ Հյուսիսային Կորեան, Կուբան, կամ հենց Ռուսաստանը, շատ տխուր են այդ երկրի վերաբերյալ պատկերացումները: Իսկ երբ երկրի վերաբերյալ կան պատկերացումներ տարբեր խողովակներով, ապա այդ բազմազանությունը խոսում է տվյալ երկրի իրական կյանքի մասին: Այն պարզ փաստը, որ Ռուսաստանի գրողները, որոշ մտավորականներ իրենց հայտարարությամբ աջակցություն հայտնեցին Ուկրաինայում ընդվզող քաղաքացիներին, սա արդեն խոսում է, որ Ռուսաստանում կյանքը մեռած չէ եւ սա ավելի շատ բարձրացրեց Ռուսաստանի վարկանիշը, քան Պուտինի երեկվա խայտառակ գնահատականը, որը հերթական անգամ արձանագրեց իրեն որպես բռնապետի եւ որի պարագայում Սերժ Սարգսյանը որեւէ ծպտուն չկարողացավ հանել»:

Արթուր Սաքունցի խոսքով`երեկվա դեպքերից հետո Հայաստանի վարկանիշը փոխվեց եւ ըստ նրա` Ուկրաինայի վարկանիշն էլ փոխվեց ու պարզ դարձավ, որ Յանուկովիչը այնուամենայնիվ ամբողջ Ուկրաինան չէ ու նա ստիպված է իր քաղաքացիների կամքը կատարել: Արթուր Սաքունցը գտնում է, որ Ուկրաինայում նույնպես մեղավորը սադրիչներն էին, ճիշտ այնպես, ինչպես եղավ մեզ մոտ` Շանթ Հարությունյանի պարագայում: Նա նաեւ հավելեց. «Ի դեպ երեկ էլ սադրիչնեըը որոշակի քայլեր կատարեցին, բայց նրանց չհաջողվեց, որովհետեւ դրա հետեւանքները շատ ավելի վատ կարող էին լինել»:

Արթուր Սաքունցը ավելացրեց, թե պետության հեղինակությունը պայմանավորված է տվյալ երկրում պետության մասին կարծիքների բազմազանությամբ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    ՍԵրժը չի կարող ծպտուն հանել ,որովհետև տակը լիքը կեղտ կա

  2. Arsen says:

    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեաներ, սաքունցներ, դրսի գումարներով դրսի պատվերները կատարողներ և այլոք, չեք կարծում, որ ժողովուրդն ավելի հեռատես է: Կարելի քննադատել իշխանություններին, կարելի է պահանջել, որպեսզի նրանք առավել արդյունավետ ներքին և արտաքին քաղաքականություն վարեն, սակայն սրիկայություն է այդ ամնեը անել ուրիշի պատվերով ու ուրախանալ, որ մեր երկրի վարկանիշը ընկնում է: Անկախ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, հարկավոր է հայրենասեր լինել, չնայած հելսինկյան ասամբլեա….:

  3. Maxim says:

    Հետաքրքիր է՝ հայրենասեր Arsen-ը իր կարծիքի ներքո սրիկայություն կտեսնի՞ թե ոչ, եթե տարիներ
    անց խորապես համոզվի իր կարծիքի հանցավոր սխալը, թե՞ կանցնի այլ պատճառաբանության։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031