Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառողները հացի մեջ 30 տոկոսով օդ են գնում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2013 17:20

Hac«Ալյուրի 65 տոկոսը ներկրվում է, չնայած նրան, որ ունենք ցանքատարածություններ, որոնք չեն օգտագործվում, մեզ մոտ սելեկցիա չի կատարվում, որպեսզի մեր ցորենի սերմերը ցանենք, որոնք ավելի բարենպաստ են եւ բարձր արտադրողականություն ունեն, այլ ներկրում ենք այնպիսի ցորենի սերմ, որը մեր բնության հետ ներդաշնակ չէ»,-այսօր «Տեսակետ» ակումբում, խոսելով հացամթերքի շուկայում տիրող իրավիճակի մասին, ասաց սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը:

Նրա դիտարկմամբ, այսօր հացի շուկայում կա հացի գնի «կրիմինալ թանկացում», քանի որ քաշի ու գնի մեծ անհամապատասխանություն կա եւ սպառողները 30 տոկոսով օդ են գնում: Եվ քանի որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, ըստ պարոն Պողոսյանի, պատշաճ չի վերահսկում շուկան, որպեսզի նման խախտումներ չլինեն, այս հարցով սպառողների պաշտպանն անգամ հանրապետության նախագահին է դիմել:

Արմեն Պողոսյանի խոսքերով, ամեն օր մի նոր տեսչություն է ստեղծվում կամ եղած տեսչություններն իրար են միանում. «Բայց մինչեւ միանան մեր կյանքը կվերջանա: Հիմի էլ ստեղծվում են տեսչություններին կոորդինացնող հասարակական կառույցներ, ստեղծվում է մի նոր մարմին, բոլոր կառույցներին կից ստեղծվում են հասարակական խորհուրդներ բոլոր այդ կառույցների եւ ես դրանց բոլորի անդամ եմ, բայց չեմ տեսնում դրանց աշխատանքը»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, հացարտադրող Անի Հարությունյանը, ուսումնասիրելով այսօր վաճառվող հացերի բաղադրությունը նկատել է, որ օրինակ` դիետիկ ալյուրով հացը, ըստ մակնշման, պարունակում է այնպիսի հավելումներ, որոնք ուղղակի անթույլատրելի են:

Aravot.am-ը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ են ստուգումներ իրականացրել հացամթերքի շուկայում եւ ինչ արդյունքներ են արձանագրել: Պարզվեց` ընթացիկ ստուգումների արդյունքում որեւէ էական խախտում ծառայությունը չի հայտնաբերել: Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը հայտնեց, որ այս պահին էլ հաց արտադրող որոշ ձեռնարկություններում ընթանում են ստուգումներ, որոնց արդյունքները կհրապարակվեն տարեվերջին: Իսկ տարվա ընթացքում կատարված ստուգումների ու դիտարկումների արդյունքում, ըստ Ա. Սուքիասյանի, որեւէ արտառոց դեպք չի բացահայտվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031