Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն դարձավ «ՀայՌուսգազարդի» 100 տոկոս սեփականատեր, իսկ ի՞նչ շահեց Հայաստանը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2013 17:12

Երեկ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը: Համաձայն դրա` «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի՝ ՀՀ-ին պատկանող 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվեց ռուսական «Գազպրոմին», և ռուսական ընկերությունը, փաստորեն, դարձավ «ՀայՌուսգազարդի» 100 տոկոս սեփականատերը: 

Aravot.am-ը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվեց` արդյոք համարժե՞ք էր այն գինը, որ ՀՀ-ն վճարեց Ռուսաստանին, նրան, թե ինչ ենք ստանալու: Հարցին պարոն Հոկտանյանը պատասխանեց այն տեսանկյունից, թե Հայաստանն արդյոք ունե՞ր որոշում կայացնելու իրավունք, թե՞ ոչ: Նա մասնավորապես ասաց. «Իրավիճակային այսպիսի որոշումները գալիս են նրանից, որ մենք չունենք ներքին ուժ: Չգիտեմ Ասոցացման համաձայնագի՞րը, թե՞ Մաքսային միությունն էր բխում երկրի շահերից, բայց հարցն այն է, իսկ մենք կարո՞ղ էինք որոշել»:

Վարուժան Հոկտանյանը բերեց Ավստրիայի օրինակը, որը ևս կախված է «Գազպրոմից», բայց նրան չէին կարող ստիպել, քանի որ ուժեղ պետություն է: Իսկ թե ինչու են մեզ կարողանում ճնշել, այս մասին պարոն Հոկտանյանը հետևյալ կարծիքը հայտնեց. «Դա կախված է լեգիտիմության, տնտեսական մոդելի ընտրության հարցի, սոցիալական անհավասարության խնդիրներից: Այդ բոլոր գործոններն այնպիսին են, որ բավականին հեշտացնում են մեզ ճնշելը»:

Համեմատության համար պարոն Հոկտանյանը նշեց, թե Ավստրիան ու Շվեյցարիան ոչ Մաքսային միության ոչ էլ ԵՄ անդամ չեն, չնայած, օրինակ` Շվեյցարիան, ինչպես Հայաստանը, չունի ելք դեպի ծով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031