Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված նախօրեին կայացած հասարակական ակցիաները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բնական է համարում և գտնում է, որ դրանք բաց հասարակությանը բնորոշ են: Ըստ panorama.am– ի, այս մասին նա նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Ռուսաստանի նախագահի այցին ընդառաջ և այցին զուգահեռ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին`Վիգեն Սարգսյանը մասնավորապես ասաց.
«Եվ ներքին, և արտաքին քաղաքականության ոլորտում ցանկացած որոշում, քայլ, հանդիպում որևէ հասարակության մեջ, եթե դա տոտալիտար փակ հասարակություն չէ, պետք է առաջացնի բազմակարծություն: Այսինքն` պետք է լինեն մարդիկ, ովքեր ավելի կնախընտրեն, որ Հայաստան ժամանի մեկ այլ երկրի նախագահ, պետք է լինեն մարդիկ, որ պետք է համարեն, որ Մաքսային միության անդամակցելու ձգտումը, որոշումը սխալ է, և դրա փոխարեն պետք էր մեկ այլ որոշում կայացնել: Հենց դրանով է հանրային իշխանությունը և պետական կառավարման համակարգը քաղաքականացվում: Հանրապետության նախագահը, խորհրդարանը կառավարությունը, կայացնում են որոշումներ, իրականացնում են քաղաքական որոշումներից բխող քայլեր, որոնք արտացոլում են իրենց մոտեցումը տվյալ իրավիճակում պետության շահերին համապատասխանության կամ առավել արդյունավետ ծառայելու խնդիրների շուրջ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև