«Ազատություն» ռադիոկայան. Ուկրաինայի խորհրդարանը այսօր անվստահություն չհայտնեց Նիկոլայ Ազարովի կառավարությանը: Կառավարությանը անվստահություն հայտնելու՝ ընդդիմության նախաձեռնությանը կողմ է քվեարկել է 186 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր առնվազն 226 պատգամավորի ձայն:
Վարչապետ Նիկոլայ Ազարովը, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, կառավարության և նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունից ներողություն է խնդրել Մայդանում ուկրաինական հատուկ ջոկատայինների գործողությունների համար:
Մինչ այդ, խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են անցկացնում Ուկրաինայի եվրոպական ինտեգրացման կողմնակիցները:
Ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը այն բանից հետո, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշեց դադարեցնել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Տաթեւիկ Լազարյան