Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. «Այս տարածքը Ռուսաստանի համար ավելի մեծ արժեք ունի, քան իրենց Սիբիրի կեսը»

Դեկտեմբեր 03,2013 16:43

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբաներ ընդդիմադիր, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ասածը, թե տրամաբանական չի համարում Պուտինի դեմ ակցիաները, եւ գործընկեր երկրի ղեկավարի դեմ տեսարաններ սարքելու փոխարեն պետք էր գնալ Բաղրամյան 26՝ ասաց. «Այդ կինը, որքան ես հիշում եմ, անընդհատ խիստ պրոռուսական հայացքներ ուներ: Չգիտեմ՝ ինքը կուսակցությա՞ն տեսակետն է ներկայացրել, թե՞ իր անձնական կարծիքն է: Բայց ինչ վերաբերում է նրան, որ պետք էր Բաղրամյան 26 գնալ, այլ ոչ թե Պուտինի դեմ տեսարան սարքել, սա ընդամենը կուսակցական ոչ մի նշանակություն չունեցող դիրքորոշում է: Եվ ի վերջո, եթե կուսակցությունն իրեն հայտարարում է ընդդիմադիր, դա չի նշանակում, որ նա պետք է լինի արեւմտամետ, կարող է լինել նաեւ ռուսամետ: Իրականում` Հայաստանում քաղաքական կուսակցությունների իրականությունը, նրանց դիրքը, ստատուսը բարդ է»:

Մանվել Սարգսյանը` ի պատասխան հաջորդ հարցի`միջազգային մամուլն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող երեկվա իրադարձություններին, նույնիսկ թարգմանվել էին պաստառների վրա գրված «Պուտին հեռացիր» եւ այլ արտահայտությունները, դա ինչ-որ կերպ կազդի՞ Ռուսաստանի վարկանիշի վրա, թե՞ ոչ, նշեց, որ ճիշտ է մի քիչ անսովոր էր Ռուսաստանի համար, որ Հայաստանում կարող են նման ձեւով վերաբերվել. «Մի քանի գործիչ կփորձեն պատասխաններ տալ այդ ամենին, փորձելով նորից համոզել, թե դուք ով եք, առանց մեզ կկոտորվեք եւ այլն, բայց կարծում եմ, սա սպառված ռեսուրս է, էլ չի աշխատում: Ւսկ հանրության դիրքորոշումն ավելի կարեւոր է: Եվ եթե հետագայում մեր երիտասարդները կարողանան, ինչպես երեկ, իրենց հստակ հարցադրումներն անել, պահանջներ դնել, ապա դրա հետ հաշվի կնստեն»:

Մյուս հարցին էլ`«ՀայՌուսգազարդ»-ում մեր կառավարության ունեցած քսան տոկոս բաժնեմասը տրվեց Ռուսաստանին, այլ ոչ թե վաճառվեց, սրա տակ ի՞նչ եք դուք տեսնում`Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Դե իհարկե, ինչ ուզեն, այն էլ կվերցնեն: Իրենց ձեռքին է: Այս տարածքը Ռուսաստանի համար ավելի մեծ արժեք ունի, քան իրենց Սիբիրի կեսը, դրա համար էլ ամեն մի մեխ, ասեղ վերցնում են մեզանից: Իսկ եթե մենք դա հասկանայինք, լրիվ ուրիշ հարաբերություններ կլինեին, Հայաստանը ուրիշ երկիր կլիներ, արդեն 25 տարի անցել է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031