Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլնյուսի «ջրբաժանը», ԵՄ երկրների «օկեյ չտալն» ու ՀՀ-ի «նյուանսներով խաղը»

Դեկտեմբեր 03,2013 16:20

«Վիլնյուսն ի սկզբանե ծրագրավորված ջրբաժան չէր, բայց դարձավ ջրբաժան»,-այսօր «Կովկաս» ինստիտուտում հրավիրված «Կա,՞ արդյոք, կյանք Վիլնյուսից հետո» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Շարունակելով՝ նա ասաց. «Իրավիճակը հասավ նրան, որ ՀՀ-ին ասացին, թե տղաներ ջան, եկել է ժամանակը, որ սա ոչ թե բարեփոխումների, այլ աշխարհաքաղաքական ծրագիր է: Այդ ժամանակ էլ Վիլնյուսը դարձավ ջրբաժան»:

Թևան Պողոսյանը նկատում է, որ հենց այստեղ էլ սկսեցին ճնշումները. «ՀՀ-ն ամենահեշտ երկիրն է ճնշումներ գործադրելու համար: ՌԴ նպատակը ՀՀ-ն չէր, նրան պետք էր բացատրել, որ ես այն տղան եմ, որ կարող է հարցեր լուծել: Հայաստանն էլ «դռբի տակ» ընկավ: Ցավոք, Արևելյան գործընկերության ծրագիրը դարձավ ԵՄ-ՌԴ օրակարգային կետերից մեկը»:

Պարոն Պողոսյանը նկատեց, որ ԵՄ-ում կան երկրներ, որոնք նեղացած են Հայաստանից, բայց նաև նշեց, որ Հայաստանը պետք է կարողանա մանևրել այնպես, որ պահպանի այս իրավիճակը: Պարոն Պողոսյանը նկատեց, որ Վիլնյուսում ստորագրվելիքը, որ վերածվեր հռչակագրի, «ԵՄ երկրներից որևէ մեկը կամ մի խումբը չտվեց իր օքեյը», որ դա վերածվի հռչակագրի:

Հարցին՝ արդյոք կարո՞ղ էր ՀՀ-ն ստեղծված իրավիճակում խուսափել սեպտեմբերի 3-ի որոշումը կայացնելուց, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն այսպես պատասխանեց. «Այստեղ կան երկու ծայրահեղություններ՝ ԵՄ-Մաքսային միություն, այնուհետև Եվրասիական միության անդամ դառնալը: Բայց այս արանքում կային նաև բազում այլ հարթություններ: Իհարկե, ուրիշ ելքեր կային այս ծիածանի մեջ: Մեր միակ հարցը նյուանսներով խաղալն է, ոչ թե գնալ սև սպիտակով: Իսկ թե այս ամենը ուր կգնա՝ չգիտեմ: Բայց միանշանակ է այն, որ սեղանին այլ ընտրություններ կային»:

Անկախ լրագրող Դավիթ Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է չշտապեր անդամակցել այս կամ այն միությանը ու որպես հիմնավորում՝ նշում. «Այդ գործընթացը սկսելուց առաջ պիտի հաշվի առնեինք մեր արտաքին առևտրի ցուցանիշները, մեր տնտեսական շահերով պիտի առաջնորդվեինք: ԵՄ երկրների հետ մեր ապրանքաշրջանառությունը 29.4 տոկոս էր, ԱՊՀ երկրների հետ նույնպես 29.4 տոկոս: Մնացած քառասունմեկ տոկոսը այլ երկրներն են: Ես տնտեսագետ չեմ, բայց այս թվերը ցույց են տալիս, որ մենք չպետք է շտապեինք ոչ այս, ոչ այն ուղղությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031