Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Էդուարդ Շարմազանովի, գազի գինը կնվազի

Դեկտեմբեր 03,2013 15:51

«Եթե այսօր 270 դոլար է, ապա փոխվում է 189 դոլար, և ես կարծում եմ՝ դա շոշափելի դրական տեղաշարժ է մեր հասարակ քաղաքացու կյանքում: Մեր տնտեսվարողները կարող են նավթամթերքը գնել առանց երեսուն տոկոս մաքսատուրքի, ինչը ևս առաջընթաց է: Պարոն նախագահը շատ ճիշտ նշեց, որ այս այցը նոր էջ է խորհրդանշում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ հասարակ քաղաքացու համար, հարցնում եմ սկեպտիկներին»,- այսօր խորհրդարանում, մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`ամփոփելով ՌԴ նախագահի այցը Հայաստան եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հայտարարությանը, թե իրենք չեն հեռանալու Կովկասից, ավելին՝ ավելի են ամրապնդվելու այստեղ, ապա ՀՀԿ խոսնակը կարծում է, որ դա շատ բնական է. «Յուրաքանչյուր մեծ երկիր ունի իր աշխարհաքաղաքական շահերը, ավելին՝ դա դրական հայտարարություն է Հայաստանի համար: Ես ցավում եմ, որ որոշ «վերլուծաբաններ» և մարգինալ, լուսանցքում հայտնված քաղաքական գործիչներ Պուտինի այդ հայտարարությունը փորձում են այլ կերպ մեկնաբանել: Երբ որ մեր դաշնակից երկրի ղեկավարն ասում է, որ չեն գնալու Հարավային Կովկասից, դա նշանակում է, որ ռուսական ռազմաբազան մնալու է Հայաստանում, որ ՀՀ-ը ՌԴ-ի ներքին գներով իրավունք ունի ռազմատեխնիկա գնել հենց Ռուսաստանից, Հայաստանը ուժեղացնելու է իր մասնակցությունը ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունում»:

Շարմազանովի կարծիքով, այն, որ Հայաստանը, որպես ռազմական միավորում ընտրել է ՀԱՊԿ-ը`ՌԴ նախագահի հայտարարությունը արդարացնում է այդ ընտրությունը. «Ցավում եմ, որ ՀՀ-ում կան մարդիկ, քաղաքական գործիչներ, ովքեր նույնիսկ ՀՀ պետական շահերից բխող հայտարարությունը փորձում են ձևափոխել ու ներկայացնել այլ կերպ»:

Ընդհանուր առմամբ, Էդուարդ Շարմազանովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան բավականին դրական է գնահատում. «Այցը աննախադեպ էր իր արդյունքներով, և բոլոր այն սկեպտիկները, ովքեր կասկածանքով էին մոտենում, որ այդ այցով շոշափելի լուրջ առաջընթաց կնկատվի նաև Հայաստանի հասարակ քաղաքացու կյանքում, սխալվեցին: Ես կարող եմ ընդամենն ասել, որ Հայաստանի հասարակ քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ այցի դրական արդյունքները»:

Նա կարեւորեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցության վերահաստատումը: «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության խնդիրը գլխավորն է, և առանց անվտանգության ու խաղաղության երաշխիքի դժվար թե կարողանանք խոսել սոցիալական, տնտեսական բարեփոխումներից, ժողովրդական զարգացումներից, և մեր դաշնակից երկրի նախագահի այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակվեն, դա հավելյալ երաշխիք է անվտանգության համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը`հավելելով, որ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի առաջնորդ՝ Ռուսաստանի նախագահը նշեց, որ ԼՂՀ-ի հարցում բացառապես քաղաքական և խաղաղ լուծում պետք է լինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Г. Шармазанов! Во первых, я уважаю Вас за Вашу грамотную лексику! У меня есть просьба——следите, пожалуйста, чтобы газ для граждан был качественным, очень многие жалуются. что в месте газа подается и воздух, и чашку кофе приходится сварить за 10 минут!! Я не знаю, можно ли такое,но очень многие говорят!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031