Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կարողությունների և ներուժի ներկայացմանը նվիրված ցուցահանդես Հայաստանում

Դեկտեմբեր 03,2013 15:49

Երեվան, 3-ը դեկտեմբերի 2013թ.- Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը եվ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպեցին ցուցահանդես վաճառք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում:

Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողություններն ու ներուժը:ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում ցուցադրվել են ասեղնագործության, խեցեգործության, կերամիկայի, փայտի փորագրության, բատիկայի եվ նկարչության, ավելի քան 70 ձեռքի աշխատանքներ:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել է հաշմանդամություն ունեցող երեխաների եվ երիտասարդների ձեռքի աշխատանքների պատրաստումը: «Սա եզակի հնարավորություն է նրանց համար իրենց ստեղծագործական հմտությունները զարգացնելու եվ գեղարվեստական ներուժն արտահայտելու համար: Հուսով ենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար նման հնարավորություններ ավելի շատ կլինեն ապագայում»նշեց Հայաստանի հաշմանդամների«Փյունիկ» միության նախագահ պրն Հակոբ Աբրահամյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տկն Հենրիետ Արենսը շնորհավորեց հաշմանդամություն ունեցող երեխաներին գեղեցիկ ձեռքի աշխատանքների համար:«Այս ցուցահանդեսը եվս անգամ մեզ հիշեցնում է, որ մենք պետք է կենտրոնանանք երեխաների կարողությունների ու ներուժի վրա», նշեց տկն Արենսը: «Հաշմանդամություն ունեցող երեխաները մյուս երեխաների նման ունեն հավասար իրավունքներ:Այդ իսկ նպատակով, նրանք պետք է լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից, մասնակիցը լինեն համայնքի միջոցառումներին՝ հաճախելով հանրակրթական դպրոց եվ օգտվելով առողջապահության եվ սոցիալական պաշտպանության ծառայություններից, ինչպես նաեվ իրենց հասակակիցների հետ խաղալու եվ ընկերանալու իրավունքից»:

Տկն Հենրիետ Արենսը նաեվ նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մոտ ապագայում կմեկնարկի հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրված ազգային սոցիալական ներառման արշավ:Իրազեկման արշավի նպատակը կլինի ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողություններն ու ներուժը՝ դրանով իսկ նպատակ ունենալով հաղթահարել խտրական եվ կարծրատիպային վերաբերմունքը նրանց հանդեպ եվ աջակցելու նրանց լիարժեք ներառմանը հասարակություն:

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031