Aravot.am-ը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի՝ այսօր «Հայելի» ակումբում արած սենսացիոն հայտարարությունն այն մասին, թե բանակի որոշ գեներալներ եւ ներկայացուցիչներ համագործակցում են աղանդավորական կառույցների հետ:
«Եթե իրոք նման բան կա, թող տրամադրի մեզ»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ