Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման` ՊԵԿ աշխատակիցները, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կաշառք են ստացել

Դեկտեմբեր 03,2013 14:48

Քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման` 2011 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԱ ՊԵԿ Կապանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներ ոմն Վ.-ն և ինքնությունը չպարզված երկու այլ աշխատակիցներ` իր կնոջ մորը պատկանող ավտոտնակում մանրածախ առևտրով զբաղվելու համար վարչական պատասխանատվության չենթարկելու և ծառայության գծով հովանավորչության համար որպես կաշառք ամսական պահանջել են 60 000 ՀՀ դրամ:
Հարկային տեսչության աշխատակիցներին չենթարկվելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցներն ապօրինի վարչության ակտ են կազմել իր նկատմամբ:

Կատարվում է նախաքննություն:

 ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031