«Եթե հիշում եք, 2006-08 թվականներին ՍԴՀԿ-ն բավական ակտիվ դիրքերից էր հանդես գալիս. մեր պատճառով էր, որ կուսակցությունը թուլացավ, եղան ներկուսակցական խնդիրներ, մենք էինք, որ զգոն եւ շրջահայաց չէինք գտնվել: Մենք անցանք ինքնաքննադատության փուլը: Ունենալով անցյալի դառը փորձը` մենք գնում ենք առաջ` բացառելով նմանատիպ պատմությունների կրկնումը: Այդ էջը փակված է, մենք անցնում ենք առաջ եւ հին պատմություններին այլեւս չենք վերադառնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ նորընտիր ատենապետ Նարեկ Գալստյանը:
«Առավոտ» օրաթերթ