Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր նաեւ պատգամավոր, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հեղինակած «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ը եւ «Պետտուրքերի մասին» օրենքում նույնպես համապատասխան փոփոխությունները ՝ նույն պատգամավորի հեղինակությամբ: Այս նախագծերի ընդունման դեպքում, ըստ էության, խաղատնային բիզնեսը կգնա խոշորացման:
Հարց տալով այս թեմայի վերաբերյալ՝ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ երբեւէ մտքով չէր անցնի պաշտպանել կազինոներին, բայց ստիպված է, ու հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են խոշորացնում այդ բիզնեսը, ինչո՞ւ չեն թողնում մանրերն աշխատեն: Եվ եթե կա սկզբունք, ասենք, Երեւանում չլինի կազինո, ինչո՞ւ են այդ սկզբունքից դուրս գալիս եւ 40 մլրդ դրամ ներդրման դեպքում թույլ տալիս Երեւանում կազինո հիմնել:
Ի պատասխան Վարդան Այվազյանն իր «խորին համոզմունքը» հայտնեց առ այն, որ խաղատների ոլորտը «խնդիր ունի խոշորացման, ցիվիլ իրականացման», եւ հենց դրա համար էլ որոշ փոփոխություններ են արվել պետտուրքերի դրույքաչափերում: Նախատեսված 800 մլն դրամի փոխարեն, կախված այն բանից, թե որտեղ է հիմնվելու խաղատունը, պետտուրքը նշանակվել է 150-120 մլն դրամ, սահմանամերձ տարածքում (հիշեցնենք, որ փոփոխության համաձայն՝ նաեւ Մեղրիում էլ կարելի խաղատուն հիմնել)՝ 80 մլն, իսկ եթե մեկը կորոշի Երեւանի մոտ խաղատուն դնել, ապա՝ 800 մլնի փոխարեն 2,8 մլրդ պետք է պետտուրք տա:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև