Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀՇ-ի հարսնության» եւ «ՀՀԿ-ի հարսնության» տարբերությունը

Դեկտեմբեր 03,2013 14:04

Ինչո՞ւ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը վաճառելու որոշումը չի քննարկվել հասարակության հետ: Այսօր խորհրդարանում այս հարցը լրագրողներն ուղղեցին քաղաքական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանին: Վերջինս ասաց. «Շատ է շահարկվում հանրության հետ քննարկումը, հանրությունը ստեղծում է քաղաքական թիմ, որն իր պատասխանատվության և լիազորությունների շրջանակներում պիտի կարողանա գործողություններ կատարել։ Այնպես չի, որ ամեն ինչը պիտի գանք Ազատության հրապարակում հարցնենք ու գնանք։ Հանրություն ասածը մեծ հասկացություն է, և եթե որևէ խնդրի լուծման ժամանակ բողոքներ չլինեն, դա վարկաբեկիչ կլինի մեր ազգի համար։ Այնպես չի, որ մեր ընտանիքներում մեծով փոքրով պիտի համաձայն լինենք»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս է Գալուստ Սահակյանը վերաբերվում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ այս հարցի շուրջ երեկ խորհրդարանի ամբիոնից արած այն դիտարկմանը, որ «Հայաստանի իշխանությունը նման է գեշ հարսի, ով ավելացնելու փոխարեն, տնից դուրս է հանում ամեն ինչ»։ «Ես կարծում եմ, որ նրանց հարսնության ժամանակ այնպիսի բաներ են տեղի ունեցել, որ հարսի մաշկն էլ չի մնացել, այնպես որ թող հանգիստ մնա»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031