Մեր երկրի աղքատության ցուցանիշը ցայտուն երեւում է մեր օգտագործած հացի քանակից: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, վիճծառայության տվյալներով մեր քաղաքացիներն օրական օգտագործում են 400 գրամ հաց, ինչը վկայում է այն մասին, որ մարդկանց հիմնական կերակուրը հացն է եւ նրանք չեն կարողանում այլ սննդարար կերակուր օգտագործեն, մինչդեռ պարոն Պողոսյանի խոսքերով, մարդը պետք է դրա փոխարեն այդքան բանջարեղեն, կաթնամթերք ու մրգեղեն օգտագործի, որպեսզի առողջ լինի:
«Խանութներում վաճառվող տարեկանի հացը նույնպես կեղծվում է, ներկրված տարեկանի ալյուրի եւ խանութներում վաճառվող հացի քանակի անհամապատասխանություն կա, տարեկանի հացի տեխնոլոգիայում ինչ ասես որ չեն օգտագործում՝ սպառողին խաբելով»,-ասաց Արմեն Պողոսյանը:
Հացի արտադրությամբ զբաղվող Անի Հարությունյանի խոսքերով, չեն կարողանում գտնել ներմուծողների, որոնք տարեկանի ալյուր են ներկրում, այնինչ խանութներում այսօր բազմաթիվ ընկերություններ կան, որոնք տարեկանի ալյուրով հաց են վաճառում. «Տարեկանի ալյուրով հացն օգտագործում են շաքարային դիաբետով հիվանդները, քանի որ այն համարվում է դիետիկ հաց, իսկ դա լրջագույն խնդիր է»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ