Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Մեր քաղաքացիները գազը կսպառեն այն գնով, ինչ Ռուսաստանի քաղաքացիները»

Դեկտեմբեր 03,2013 13:55

Չի կարելի ասել, որ Հայաստանն ինչ ունի-չունի վաճառում է Ռուսաստանին, քանի որ Հայաստանը գազ չունի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը «Գազպրոմին» վաճառելու փաստին՝ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ «Ես թեմայի մեջ չեմ խորացել, ավելի լավ է հարցը նախարարներին ուղղեք, բայց կարծում եմ, որ գազի գնի մեղմացման խնդիրը կլուծվի, մեր քաղաքացիները գազը կսպառեն այն գնով, ինչ Ռուսաստանի քաղաքացիները»,- նշեց նա։

Ի դեպ, երեկ Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ռուսական գազի մատակարարումների գնի բանաձևի շուրջ՝ 1000 խմ-ի գինը կկազմի $189: Այդ պայմանավորվածությունը երեկ ՀՀ նախագահի նստավայրում, հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռիա նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ ըստ ՌԴ նախագահի, «գինը $189 է սահմանվել». Ռուսաստանը միակողմանիորեն չեղյալ է հայտարարում էներգառեսուրսների արտահանման մաքսատուրքը Հայաստանի համար: Պուտինը նշել է, որ Ռուսաստանի բյուջեն արդյունքում չի ստանա զգալի գումարներ, սակայն Հայաստանի տնտեսության համար այդպիսի որոշումը բարենպաստ կլինի:

Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում $240/1000 խմ գնով: 2013 թվականի հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացրել է 18%-ով` կազմելով 156 դրամ, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով` մինչև $276,98՝ 1000 խմ համար։

Սպառողների համար գազի սակագինը սահմանելիս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, որ կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռքբերվող գազի $270/1000 խմ գնի 30%-ը։ Այսինքն` վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք է ընդունել $189/1000 խմ գազի գինը՝ նախկին $180-ի փոխարեն։

Ըստ այդ հաշվարկի, գազի սակագինը սպառողների համար չի նվազելու: Մինչդեռ, Գալուստ Սահակյանը հակառակ կարծիքին է:

Լրագրողները Գալուստ Սահակյանից նաեւ հետաքրքրվեցին` հնարավո՞ր է՝ տրանսպորտի ուղեվարձն էլ չբարձրանա, քանի որ պատճառների թվում բերվում էր նաեւ վառելիքի թանկացումը, Գալուստ Սահակյանն ասաց, որ տրանսպորտի սակագնի փոփոխությունը միայն գազի գնով պայմանավորված չէ, ուստի ինքը դժվարանում է ասել՝ գազի սակագնի չբարձրացումը կազդի՞ արդյոք ուղեվարձի գնի վրա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Խաշակալած ուղեղովը, նրա եփելու ծախսի մասին է մտածում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031