Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Կրոնական կառույցները համագործակցում են բանակի ներկայացուցիչների հետ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2013 13:54

Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանն այսօր «Հայելի» ակումբում սենսացիոն հայտարարություն արեց, ասաց, որ ունի լուսանկարներ, որտեղ բանակի հայաստանցի գեներալն այլ պաշտոնյաների հետ մասնակից է աղանդավորական միջոցառմանը, անգամ ողջագուրվելու ֆոտոփաստեր կան:

Նաեւ հավելեց, թե բազմիցս լինելով բանակում, ուսումնասիրելով ինքնասպանություն կատարածների պատմությունները, պարզել է, որ նման զինծառայողների գրպաններից հաճախ հայտնաբերվել են զանազան կրոնական կառույցների սիմվոլներ: Դրանք Ամարյանին տրամադրել են բանակի սպաներն ու ղեկավարությունը: Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրենը հայտնեց, որ դրանք եղել են հիմնականում սատանայապաշտական եւ խարիզմատիկ կառույցներին բնորոշ սիմվոլներ: Ամարյանի համոզմամբ, կրոնական կառույցներում օրենքով նախատեսված չէ վերահսկողություն, դրա համար էլ, ունենք այն, ինչ ունենք:

Նա պնդում է, որ կրոնական կառույցները համագործակցում են եւ բանակի ներկայացուցիչների, եւ իշխանավորների հետ: Նույնիսկ խոստացավ լուսանկարներ տրամադրել:

Aravot.am-ի պնդմանը, որ անուններ հնչեցնի, Ալեքսանդր Ամարյանը պատասխանեց, թե անուններ չի տա, քանի որ չի ուզում, որ վհուկների որս սկսվի այդ մարդկանց ընտանիքների անդամների դեմ:

«Ի դեպ, երեկ էլ Մաշտոցի վրա Եհովայի վկաները հանգիստ գրքեր էին բաժանում, Ռուսաստանում դրանք համարվում են էքստրեմիստական գրականություն»,- ասաց նա՝ նշելով օրենսդրական դաշտի ու փորձագետների բացակայությունը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031