Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանի ոստիկանապետը՝ ակտիվիստին. «Որ դու այստեղից ցվրվեիր, լավ կլիներ»

Դեկտեմբեր 03,2013 13:30

«Ինձ Հերացու կամրջի վրայից են բերման ենթարկել, երբ պաստառներ էինք փակցնում: Բերման ենթարկման փորձը ապօրինի էր. մեզ չասացին, որ տանում են, ասացին, թե հրավիրում են ոստիկանություն: Մենք ընկերներ չենք, որ մեզ հրավիրեն սուրճ խմելու»,-այսօր «Մեդիա կենտրոնում» պատմեց երեկ ընդդեմ Մաքսային միության և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության կորստի Պուտինի այցին ընդառաջ կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված Զառա Հովհաննիսյանը:

Այնուհետև նա շարունակեց. «Հայտնվեցինք ոստիկանության բաժանմունքում և այնտեղ երկու ժամ ոչ մի պրոցես չէր կատարվում: Տարօրինակն  այն է, որ միայն երկուսուկես ժամ հետո մեզ զննեցին: Ամբողջ պրոցեսը բավական անգրագետ էր կատարվում»:

Զառա Հովհաննիսյանը նաև մի դրվագ պատմեց իր և Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի զրույցից: Նա նշեց, թե երբ ինքը հարցրել է ոստիկանապետին՝ ինչու են մարդկանց բերման ենթարկում, նա պատասխանել է. «Որ դու այստեղից ցվրվեիր, լավ կլիներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մանրասները՝ շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031