Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ մոտեցում ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով գտնվում է խորհրդարանում, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շուրջ առաջացած այս իրավիճակի մասին: Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ այս հարցը բազմիցս ներկայացվել է հանրությանը, մասնագիտական քննարկումների ճանապարհ է անցել։
Նրա խոսքով՝ քանի որ հիմա չկա բովանդակային առաջարկ, այլ ընդամենը ժամանակավրեպ, ժամանակ ձգելու քաղաքականություն է վարվում, իրենք չեն կարող այս կարևորագույն բարեփոխումները չիրականացնել. «Պետությունը պարտավոր է մտածել այսօրվա երիտասարդի ապագայի մասին և նրա համար ապահովել բարեկեցիկ ծերություն»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ