Եկող տարվանից առողջապահության նախարարությունը պետպատվերով տրամադրվող ինսուլին դեղամիջոցը կգնի անմիջապես արտադրողից՝ առանց գնումների մրցույթի, պարզապես 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելով: Այս մասին այսօր ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուրիխանյանը:
Պարոն Ուրիխանյանի ներկայացմամբ՝ 2013-14 թվականների գների համեմատությամբ՝ ուղիղ արտադրողից գնելու մեխանիզմով պետբյուջեն կխնայի 600 միլիոն դրամ:
Նախարարության ներկայացուցչի ներկայացմամբ՝ ներկայումս Հայաստանում կա 4500 անուն-դեղ, մեր երկրում կան 17 արտադրողներ եւ 50-60 դեղամիջոց ներմուծողներ եւ 1552 դեղատներ:
Այս տարի շուրջ 30 տոննա ժամկետանց դեղեր է ոչնչացվել, այս դեղերը կուտակվել էին վերջին տասնամյակների ընթացքում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ