Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը եւ Խաչիկ Ստամբոլցյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեցին Արցախ մուտք գործած աղանդների մասին:
Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ աղանդները նոր չէ, որ մուտք են գործել Արցախ, դրանք իննսունականներից կային եւ ինտենսիվ գործում են. «Կարեւորը, որ ժողովրդի մոտ աղանդների նկատմամբ բացասական վերաբերմունք կա: «Աղանդավորական կառույցները, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում, փողերի լվացման նպատակ ունեն՝ բարեգործականի անվան տակ: Այդ կառույցները գնում են հողեր, տարածքներ, որոնք պատկանում են իրենց՝ ԱՄՆ-ում գտնվող ղեկավարին»:
Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրենը փաստեց. «Օրինակ` Ավետարանչական ընկերակցությունը նշում է, որ տարեկան հինգ միլիոն դոլարի բարեգործություն է անում Արցախում եւ Հայաստանում, որի մեծ մասը լվացված վիճակով վերադառնում է իրենց: Անձերի անուններով կոնկրետ գումարներ են գալիս»:
Ալեքսանդ Ամարյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում պաշտոնական տվյալներով գործում է 52՝ իր ձեւակերպմամբ, աղանդ եւ 200-ից ավելի նման կրոնական կազմակերօություն, որոնք գրանցված չեն:
Կարդացեք նաև
Խաչիկ Ստամբոլցյանը հիշեց, որ 80-ականներին կենտկոմի անդամ Սուսլովը, որը մուսուլման էր, Հայաստանը դարձրեց փորձադաշտ եւ թույլատրեց գրանցել բոլոր կրոնական կառույցները Հայաստանում, նաեւ հավելեց, «Ի դեպ, բոլոր բողոքականների պոչը մասոնների տակ է»: Ամարյանը հերքեց Ստամբոլցյանին, ասելով, որ այն տարիներին, երբ մի քանի կրոնական կառույց էր գրանցվել, Սուսլովն այլեւս չկար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ