Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրավորողներին միացել են ՀԱԷԿ-ի աշխատակիցները (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 03,2013 13:11

dem_am_4 dem_am_2 dem_am_1 dem_am_5

Խորհրդարանում այսօր շարունակվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու եւ փոխզիջում գտնելու պարտադիր բաղադրիչը հանելու շուրջ քննարկումները:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ  ԱԺ հայտարարության նախագիծը երեկ արտահերթ կարգով մտավ քառօրյա նիստերի օրակարգ:

Խորհրդարանական քննարկումներին զուգահեռ՝ ԱԺ դարպասների մոտ այսօր դարձյալ շարունակվում են այդ համակարգին դեմ քաղաքացիների ակցիաները: «Ոչ, ոչ» վանկարկումներով եւ տարատեսակ պաստառներով նրանք կկանգնեն խորհրդարանի դարպասների մոտ`մինչեւ հարցի քվեարկությունը:

Այսօր, ծրագրավորողներին միացել են նաեւ ՀԱԷԿ-ի աշխատակիցները: Ակցիայի մասնակիցները ևս կողմ են օրենքը մեկ տարով հետաձգելուն: «Մարդիկ ոչ թե օրենքին են դեմ, այլ մեղմ ասած, անվստահություն ունեն կառավարության նկատմամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց մասնագիտությամբ ծրագրավորող Հարություն Մարտիրոսյանը:

Մանրամասները`տեսանյութում

Իսկ «Սինոփսիս» ընկերությունում աշխատող Հայկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հետագա անելիքները կախված կլինեն հարցի քվեարկության արդյունքներից:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական մեծամասնությունը ներկայացնող Գալուստ Սահակյանն ասել էր, որ հարցի հերթական քննարկման արդյունքում իրենց տեսակետը չի փոխվելու: Այդ հիշեցմանը մեր զրուցակիցը հակադարձեց. «Գալուստ Սահակյանին մեկնաբանել չարժե: Անընդհատ ինքն իրեն հակասում է. ժամը մեկ ինքն իրեն հակասող հայտարարություններ է անում: Բայց, որ իրենք այդպես են տրամադրված, դա չի նշանակում, որ մենք պետք է սուս ու փուս համակերպվենք: Մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար»:

Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ քվեարկության բացասական արդյունքի դեպքում թերեւս դիմեն ՍԴ`հուսով, որ ՍԴ-ն այս անգամ իր լիազորություններից չի շեղվի, քանի որ հարցը վերաբերվում է ՀՀ քաղաքացիների շահերին, ոչ թե որոշ անձանց գրպանի շահերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031