Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպես Պուտինն առարկեց Սերժ Սարգսյանին. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 03,2013 12:59

Մի կողմ թողնենք «մանր–մունր» նվաստացումները: Ասենք՝ թե ինչպես է Պուտինը հենց օդանավակայանում մենակ թողնում Սերժ Սարգսյանին, բավականին երկար զրուցում իր պատվիրակության անդամներից մեկի հետ ու շարունակում ճանապարհը՝ նույնիսկ չնայելով Սերժ Սարգսյանի կողմը կամ ինչպես է Սերժ Սարգսյանը փորձում հաճոյանալ՝ իր ելույթում հիշեցնելով, որ «Սլավոնուհու հրաժեշտը» քայլերգի հեղինակը ծառայել է հենց Գյումրիում, ու Պատինը հակադարձում է, թե «նա դա գրել է Բալկաններում մարտական իրադարձությունների տպավորության տակ» (այսինքն՝ ձեզ հետ ոչ մի կապ չունի) եւ այլն։ Այդ նվաստացումներն, ի վերջո, ավելի շատ Սերժ Սարգսյանի անձով են պայմանավորված, նրա փոխարեն այլ նախագահ լիներ՝ վերաբերմունքը հաստատ ավելի հարգալից կլիներ։ Այնպես որ՝ «մանրուքները» թողնենք եւ անցնենք բովանդակային մասին։

Այն պահին, երբ Պուտինը Գյումրիում հայտարարում էր, թե «Ռուսաստանն այստեղից երբեք էլ չի պատրաստվել հեռանալ», ու դահլիճը բուռն ծափահարում էր, Երեւանի կենտրոնում ոստիկանները կուշտ կերած գետաձիերի նման փորներն աջուձախ լխկլխկացնելով վազվզում էին ակտիվիստների հետեւից, հերթով բռնում ու «բերման ենթարկում», իսկ վերլուծաբանները հնարավոր բոլոր «ուղիղ եթերներով» ներկայացնում էին այն փայլուն հեռանկարները, որ բացվում են Հայաստանի առջեւ՝ Մաքսային միությանն անդամակցելով։ Սա իսկապես բավականին տարօրինակ էր:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031