Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Պարզապես սպասարկում են օտար ուժերի շահերից բխող ծրագրերը». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 03,2013 12:53

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հարցազրույցից:

-Շատերը ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ երբ Թուրքիայի նախագահ Գյուլը «ֆուտբոլային այցով» ժամանեց Երեւան, Պուտինից թշնամու կերպար ստեղծող «ընդդիմադիրներից» ոչ մեկը չընդվզեց, չհիշեց Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների, անեքսիայի ենթարկված հայկական հողերի մասին։

-Չընդվզեցին, որովհետեւ պատվիրատուների կողմից հրահանգ չկար։ Հիմա հստակ հրահանգ է իջեցված, ըստ այդմ էլ ջանք ու եռանդ չեն խնայում՝ արդարացնելու պատվիրատուների «վստահությունը»։ Մարդիկ, որոնք նման գործելաոճ են որդեգրել եւ բարձրագոչ հայտարարություններ են անում անկախության, ինքնիշխանության մասին, պարզապես սպասարկում են օտար ուժերի շահերից բխող ծրագրերը՝ ո՛չ հայրենիք ունեն, ո՛չ էլ մտածում են Հայաստանի կամ ՀՀ քաղաքացիների ապագայի մասին։ Իրենց մի բան է հետաքրքրում՝ կատարել բոլոր հրահանգները եւ հաճոյանալ «տերերին». սա՛ է ընդամենը։ Իհարկե, կան նաեւ մարդիկ, որոնք գուցե ազնիվ մղումներ ունեն, բայց ընկել են սրանց ազդեցության տակ։

Մարդիկ էլ կան, որ «ազատություն» ասելով՝ հասկանում են ամենաթողություն։ Այդ մարդկանց ուզում եմ հիշեցնել, որ 20-22 տարի առաջ էլ նույնն կոչերն էին արվում, կարծես մրցում էին՝ ով ավելի բարձր կհայհոյի Խորհրդային Միությանը եւ Ռուսաստանին, եւ կարծում էին՝ երկնքից մանանա է թափվելու մեր գլխին։ Բայց տեսանք, որ երկնքից ամենեւին էլ մանանա չի թափվում, այլ բոլորովին ուրիշ բան։ Ի վերջո, պատմությունը նրա համար է, որ հետ նայելով՝ դասեր քաղես ու գնաս առաջ։

-Այն, որ Պուտինը իր պետական այցը սկսել է Գյումրիից, ոչ թե Երեւանից, հիստերիա է առաջացրել ոչ միայն հայրենի «արեւմտամետների» շրջանում, այլեւ Բաքվում։ Սա պատահական զուգադիպությո՞ւն համարենք։

-Պատահական ոչինչ չի լինում։ Չեմ զարմանա, եթե նույնը լինի նաեւ Թուրքիայում եւ որոշ արեւմտյան երկրներում, որոնք կոալիցիոն, ռազմավարական գործընկերություն են անում Թուրքիայի հետ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի պարագայում ամեն ինչ պարզ է՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Ցավալին այն է, որ մեզանում իրոք ձեւավորվել է մարդկանց մի զանգված, որը պատրաստ է ամեն ինչ հանել վաճառքի, եւ այդ մարդիկ քիչ չեն։ Խնդիրը միայն այն չէ, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031