Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. «Պուտինին Մաքսային միությունը չէր հետաքրքրում»

Դեկտեմբեր 03,2013 12:32

Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը խոսեց Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների` մասնավորապես Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի, Ուկրաինայում տեղի ունեցող հասարակական շարժման եւ այլ քաղաքական զարգացումների մասին:

Մանվել Սարգսյանի ձեւակերպմամբ` վերջին օրերին Հայաստանի համար երկու կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ` մեկը Վիլնյուսի գագաթնաժողովն էր, մյուսը` Պուտինի այցը Հայաստան: Տարածաշրջանում թոհուբոհ է սկսվել Ռուսաստանի եւ Եվրոպայի կողմից առաջարկվող ինտեգրացիոն ծրագրերի պատճառով, այս կարծիքին է քաղաքական վերլուծաբանը, ըստ որի`անհասկանալի բաներ են տեղի ունենում:

Մանվել Սարգսյանն անդրադառնալով Վլադիմիր Պուտի այցին՝ ասաց, որ Հայաստանում այդ այցի ժամանակ ամենաքիչը խոսվեց Մաքսային միությանը միանալու մասին, Պուտինին դա չէր հետաքրքրում`«Պուտինը պարզ հայտարարեց, որ Ռուսաստանը չի գնա Անդրկովկասից, ռուսական բազան Հայաստանից չի հանվի, նա հստակ ասաց, որ Ռուսաստանը աշխատելու է այստեղ իր նախնիների ավանդույթների հիման վրա: Իսկ այդ ավանդույթները դարեր շարունակ իրենց մեջ պարունակում էին մեծ վտանգներ Հայաստանի համար:

Հայաստանը եղել է եւ մնում է ռեսուրս Ռուսաստանի համար, իր հարաբերությունները ճշտելու միջոց տարածաշրջանի երկրների համար: Ու սա թե իրականությունն է ցույց տալիս, եւ թե Պուտինն էր նշում, որ իրենք ավանդույթները չեն փոխելու»:

Մանվել Սարգսյանը նշում է` հարց է ծագում արդյոք հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի համար վտա՞նգ են առաջացնում, նրա համոզմամբ` պատասխանը միանշանակ այո է:

Քաղաքական վերլուծաբանը գտնում է` մենք մտնում ենք ծանրագույն մի փուլ, որը շատ վտանգավոր կլինի ու սա առաջին դեպքը չէ: Ռուսաստանը գործում է ճիշտ այնպես, ինչպես ցանկացած գերտերություն: Իսկ Հայաստանը պետք է մտածի`արժե համագործակցել այդ ավանդույթներով շարժվող պետության հետ:

Մանվել Սարգսյանի խոսքով` եթե Ռուսաստանը զինում է ուրիշ երկրների, բնականաբար այդ երկրների հետ պատերազմ չի սկսի, այսինքն` ստացվում է, որ այդ ռազմական բազան ուրիշ նպատակներ ունի. «Երբ Հայաստանի տարածքից չեն խոսում երկրի ղեկավարները, այլ ռուսական ռազմական բազայից խոսում է Ռուսաստանի նախագահը` սա շատ վտանգավոր է: Պարբերաբար մեր հաշվին առեւտուր է գնում ի օգուտ ռուս-թուրքական հարաբերությունների»:

Մանվել Սարգսյանը հարցնում է`ով է ասել, որ ռազմական բազան զինում է Հայաստանը, կամ` դրա հանվելը կթուլացնի մեր պետությունը: Ըստ նրա` Ռուսաստանը պարզապես ուրիշ ճար չունի, իր երկրի վիճակն է ստիպում այսպիսի վիճակներ ստեղծել եւ Ռուսաստանի կախվածությունը Հայաստանից այնքան է` ինչքան որ Հայաստանինը Ռուսաստանից:

«Հայաստանը կարող է լինել անկախ, բայց մտածողության պոտենցիալ չունի: Մենք խորքային չենք հավատում, որ անկախությունը, օրենքը` ուժ է, փոխարենը հավատում ենք, որ պետք է ունենալ լավ հովանավոր, որպեսզի պաշտպանված լինել, այդ պատճառով էլ չենք կարողանում դրսեւորվել, այնպես, ինչպես այլ երկրներ»,-ավելացրեց Մանվել Սարգսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031