«Արմեն Եսայանը չի թաքցնում, որ Աղվան Հովսեփյանն իր մերձավորն է, իսկ գաղտնիք չէ, որ Աղվան Հովսեփյանն ապագա քննչական միասնական կոմիտեի ղեկավարն է։ Նրա՝ ավագ դատախազի ՓՊ նախագահի գլխավոր խորհրդական, գիտաուսումնական խորհրդի նախագահի նշանակումը չի՞ ընկալվում այլ կերպ»,- «Առավոտի հարցին ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը պատասխանել է.
«Դա խոսում է Արմեն Եսայանի դաստիարակության մասին։ Նա հարգում է իր ավագ գործընկերներին նույնիսկ նրանց հեռանալուց հետո, իսկ դա ընդունեք, որ խրախուսելի է և խոսում է միայն մարդկային լավ որակի մասին։ Արմեն Եսայանը ՀՀ վաստակավոր բժիշկների ընտանիքից է, նրա հայրը՝ Կառլես Եսայանը ճանաչված և հարգված մարդ է, իսկ պտուղը ծառից են ճանաչում և հակառակը: Հատկանշական է, որ Արմեն Եսայանը հաշվի առնելով մեր հարաբերությունների բարձր մակարդակը համաձայնել է ընդունել իմ առաջարկը աշխատել փաստաբանների պալատում»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում