Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պուտինի այցը և Հայաստանի սրտի բաբախյունը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 03,2013 11:57

Որևէ այլ արտառոց և առանձնահատուկ բան տեղի չի ունեցել, եթե, իհարկե, արտառոց չհամարենք այն, որ մի երկրի նախագահի մեկ այլ երկիր պետական այցի առաջին օբյեկտ է դառնում ոչ թե տվյալ երկրի որևէ պետական ինստիտուտ՝ թեկուզ ոչ նախագահական նստավայրը, այլ այցելող երկրի ռազմակայանը ընդունող երկրում: Սա, մեղմ ասած, տարօրինակ նախադեպ է պետական ռազմավարական հարաբերություններում: Մնացյալ առումներով, Պուտինի այցը սպասվածի շրջանակներում էր՝ Ռուսաստանը կրկին ինչ-որ բան տարավ Հայաստանից, ինչպես 2001 թվականին նրա առաջին այցի ընթացքում «Գույք պարտքի դիմաց» ծրագիրն էր, այս անգամ էլ «ՀայՌուսգազարդի» գույքի մնացորդները տարան՝ 20 տոկոս բաժնեմասը 150 միլիոն պարտքի դիմաց, և ստորագրվեցին մի շարք պայմանագրեր տնտեսական և ռազմատեխնիկական ոլորտում:

Այս պայմանագրերն, ըստ էության, նման են օրենքների, այսինքն` դրանք կան, սակայն կատարվելու հարցը մնում է շատ մեծ հարցական, որովհետև, վերջին հաշվով, ոչ ոք այդ ամենի համար պատասխանատվություն չի կրում: Այդ պայմանագրերն իրականում ունեն մի նպատակ՝ խորացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ինչքան հնարավոր է: Այսինքն` այդ պայմանագրերը Հայաստանի ձեռքերի ու ոտքերի շղթաներ են, ոչ թե Ռուսաստանի պարտավորություններ: Եթե ի սկզբանե պայմանագրերը չեն կնքվում հավասարը հավասարի հետ իրավիճակում, ապա դրանց բովանդակությունը արդեն դառնում է ֆիկցիա: Իսկ Ռուսաստանն ու Հայաստանն այսօր բացարձակապես հեռու են իրավահավասար սուբյեկտության գործնական վիճակից: Պուտինն էլ եկել էր այս հեռավորությունը ցույց տալու համար և այս նպատակով էլ առաջինն այցելեց ռուսական ռազմակայան` ցույց տալու համար, որ Հայաստանն իր համար ընդամենը տարածք է, ոչ թե պետություն գործընկեր:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031