Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր. «Պուտինի դեմ ակցիաները ևս ես տրամաբանական չեմ համարում». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 03,2013 11:37

Հատված ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցազրույցից:

Ինչո՞ւ չմիացաք Պուտինի դեմ ակցիաներին։ Ընդդիմություն եք, չէ՞։ Իշխանությունները չմիանան, դուք չմիանաք, ո՞նց

կլինի։

– Պուտինի դեմ ակցիաները ևս ես տրամաբանական չեմ համարում, եթե մենք ինչ-որ պահանջ, դժգոհություն ունենք, պետք է ներկայացնենք Բաղրամյան 26, իսկ Պուտինը մեր գործընկեր երկրի ղեկավարն է, որը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան, և չեմ կարծում, թե պետք էր ինչ-որ տեսարաններ սարքել նրան ընդունելիս կամ ճանապարհելիս։

Չէ, բողոքավորներն ասում են, Պուտինն «օկուպացնում» է Հայաստանը։

– Լավ է անում։ Ուրեմն Հայաստանի իշխանությունն էնքան գիտակից ու ամուր դիրքերում թող մնա, որ ոչ մեկը չկարողանա օկուպացնել մեզ։

Բայց ոնց որ, բացի իշխանություններից, մնացածս էլ ենք ուզում «օկուպացված» լինի Հայաստանը՝ աչքիս։

– Ո՛չ, էդպես չէ. գերտերությունների խնդիրն իրենց աշխարհագրական շահերն սպասարկելն է, ուրիշ ոչինչ։ Չգիտեմ՝ ովքեր ինչ են ուզում, մենք, որպես հնչակյան կուսակցություն, համարում ենք, որ Ռուսաստանն ամենանախընտրելի գործընկերն է Հայաստանի համար՝ շահերի տեսանկյունից։ Բայց դա չի նշանակում, որ մենք դեմ ենք եվրաինտեգրմանը, դեմ ենք եվրոպական որոշ արժեքների։

Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031