Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ դեկտեմբերի 6-ին նշանակվել է նախնական դատական նիստ:
Այս տարվա սեպտեմբերի 24-ին դատարանը պետք է հրապարակեր Ազատ Եղիազարյանի հայցադիմումի գործով դատական ակտը, սակայն խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատարանը որոշել է վերսկսել դատական նախնական նիստերը:
Հայցվոր Ազատ Եղիազարյանը պահանջում է հերքել «զրպարտության նյութերը», որոնք տպագրվել է ԶԼՄ-ներից մեկում, եւ տրամադրել 2 միլիոն դրամի փոխհատուցում:
Ընդորում, դատարանն որոշում է ընդունել արգելանք է կիրառել Դավիթ Գասպարյանի դրամական միջոցների վրա, այն կիրառել է մայիսի 18-ից:
Կարդացեք նաև
Ազատ Եղիազարյանի ներկայացուցիչն է Վահե Մնացականյանը, իսկ Դավիթ Գասպարյանինը՝ «Մուրց» ՍՊ ընկերությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ