Երեւանում Պուտինի այցի առիթով ծավալված բողոքի ակցիաներին անդրադարձել են սակավաթիվ ռուսական կայքեր։ Lenta.ru գրում է. «Պուտինի այցը Հայաստանի մայրաքաղաք ուղեկցվել է փողոցային բողոքի ակցիաներով, որոնց մասնակիցները հավաքվել էին Հայաստանի կառավարության շենքի մոտ եւ ֊վանկարկում Էին՝ «Պուտին, գնա տուն», «Ազատ եւ անկախ Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի»։ Ցուցարարների ձեռքին Հայաստանի եւ Ուկրաինայի դրոշներն էին»։
Իսկ NEWSru.com կայքը «Հայաստանի գաղութացման հակառակորդները Երեւանում երթ են կազմակերպել» վերնագրով ռեպորտաժում պատմում է, որ Պուտինի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները Երեւանում ուղեկցվել են ուժային կառույցների բռնություններով եւ ձերբակալություններով։
Հ.Գ. Երեւանի բողոքի ակցիաներին երեկ անդրադարձել են նաեւ Reuters-ը եւ Global Post-ը՝ նշելով, որ Հայաստանի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ցույց տալով իրենց անհամաձայնությունը Մոսկվայի գլխավորած ՄՄ-ին Հայաստանի միանալու մտադրությանը։
Ա.Մ.
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում