Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաղաքացի. «Հայաստանում պետք է Պուտինի արձանը կանգնեցվի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2013 11:14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան մեծ աժիոտաժ ստեղծեց Հայաստանի քաղաքացիների մոտ: Aravot.am-ը, հարցում կատարելով Երևանի փողոցներում, փորձեց ճշտել, թե ի՞նչ կասեին քաղաքացիներն անձամբ Վլադիմիր Պուտինին:

Քաղաքացիների մի մասն ընդհանրապես չէր պատկերացնում՝ ի՞նչ կարելի է ասել, փոխարեն՝ շատերը ցանկանում էին խոսել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ.

«Պուտինը գերազանց քաղաքական գործիչ է, բայց ես իրեն ասելու բան չունեմ. ես իր համար ո՞վ եմ: Ես ասելիք ունեմ Սերժին»:

Մի քաղաքացի էլ ուղղակի խորհուրդ կտար ՌԴ նախագահին չնվաստացնել Հայաստանը: Հարցվածներից շատերը ցանկանում էին ուղղակի բարի գալուստ մաղթել, ոմանք էլ անգամ սեր խոստովանել նախագահին.

«Ես ուղղակի կասեմ, ապրե՛ք: Նա մեծ քաղաքական գործիչ է, նա աշխարհի տերն է: Հայաստանում պետք է Պուտինի արձանը կանգնեցվի, թե չէ ի՞նչ է կատարվում ի՞նչ արձան նայում ես մահացածների արձաններ են: Մեր հայերը պետք է հասկանան, որ Հայաստանի ապագան կախված է Պուտինից. Պուտինը ձեռքը շրջի՝ վե՛րջ, վերացած ենք: Օրինակ պետք է վերցնենք ադրբեջանցիներից, որ Պուտինն Ադրբեջան էր գնացել, չթողեցին ոտքը գետնին դնի. գլուխները դրեցին նրա ոտքերի տակ»:

Քաղաքացիներից շատերն էլ ուղղակի Վլադիմիր Պուտինին մաղթում էին առողջություն, երկար տարիների կյանք և հավատք դեպի աստված:

Հարցման մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031