Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատավորն անհարգելի համարեց Հմայակ Հովհաննիսյանի՝ մաքսային միությանը նվիրված ֆորումի մասնակցելը

Դեկտեմբեր 03,2013 11:04

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել Հայաստանի  քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա գրավոր դիմել էր դատավոր Գագիկ Պողոսյանին, հայտնել, որ մասնակցում է միջազգային ֆորումի, որը նվիրված է մաքսային միությանն ու հայ-ռուս հարաբերություններին, անգամ դատարան էր ուղարկել ռուսերեն հրավիրատոմսը, որտեղ նաեւ նշված էր, որ ժ.10-ին նշանակված է իր ելույթը:

Դատարանին անհայտ պատճառներով չէր ներկայացել նաեւ Հմայակ Հովհաննիսյանի պաշտպանը՝ Գեորգի Գուլքանյանը:

Հմայակ Հովհաննիսյանը մեղադրվում է «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանին մարմնական վնասվածք հասցնելու համար: Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարվա ապրիլի 21-ին, նշյալ ինստիտուտի շենքի դիմաց:

Սենիկ Ջուլհակյանի վնասվածքը դատաբժիշկները գնահատել են միջին ծանրության վնաս ձախ սրունքի շրջանների արյունազեղման, ձախ ձեռքի 3-րդ եւ 5-րդ հիմային ֆալանգների չտեղաշարժված կոտրվածքների ձեւով:

Տուժող Սենիկ Ջուլհակյանի կարծիքով, չնայած ամբաստանյալը բացակայում է անհարգելի, սակայն նա միացավ դատախազին, հետաձգելու նիստը:

Դատավոր Գագիկ Պողոսյանը չէր մոռացել, որ անցյալ նիստին էլ տուժողն էր բացակայել, եւ դա որակեց «ազատ դիտորդի» կարգավիճակով դատարան ներկայանալու, սակայն նույնպես հետաձգեց դատական նիստը, միեւնույն ժամանակ նկատելով, որ ամբաստանյալը ֆորումի մասնակցելու համար չէ, այլ դատարան գալու համար:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 20-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031