Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լիազորված է հայտարարել

Դեկտեմբեր 03,2013 13:45

Խնդրում եմ պարզություն մտցնել մի հարցում՝ «Ինքնիշխան Հայաստան» կարգախոսը սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական: Որքան հիշում եմ՝ «ինքնիշխան» բառը գրված է մեր Սահմանադրության մեջ, ընդ որում առաջին՝ չփոփոխվող հոդվածում: Հետեւաբար կարգախոսը ոչ միայն անօրինական չէ, այլեւ մեր Օրենքի հիմնական դրույթներից մեկն է: Ինչո՞ւ է, ուրեմն, նման պաստառով երիտասարդը բերման ենթարկվում: Գուցե մեր ոստիկանները նկատի ունեն, որ աշխարհում բացարձակ ինքնիշխանություն չկա՞, որ բոլոր երկրները, այդ թվում գերտերությունները ուզեն-չուզեն՝ զիջո՞ւմ են իրենց ինքնիշխանությունը:
Կամ գուցե իրավապահները կարդացել են ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը, որը իր անստորագիր հոդվածում Պուտինի այցի եւ Մաքսային միության դեմ երեկվա բողոքողներին անվանել էր սադրանքներ նախապատրաստող «գրանտային ակտիվիստներ»: Այ, դա արդեն լուրջ է, եւ այստեղ ես նոր՝ «մաքսային», «եվրասիական» երանգներ եմ տեսնում:

Հիշո՞ւմ եք, սովետի ժամանակ կար Խորհրդային Միության հեռագրային գործակալություն (ՏԱՍՍ). երբ ամերիկյան իմպերիալիստները, Բոննի ռեւանշիստները, ճապոնական միլիտարիստները եւ ընդհանրապես մոլորակի վրա ապրող բազմաթիվ վատ մարդիկ իրենց սխալ էին պահում, այդ գործակալությունը մի քանի տողով նկարագրում էր թշնամիների արարքը, որից հետո ավելացնում էր. «Այդ առիթով ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել», եւ գնում էր բուն «քլնգոցը»: Ընդ որում, ոչ ոք չէր մանրամասնում, թե կոնկրետ ո՛վ է լրատվամիջոցին նման լիազորություններ տվել՝ ենթադրվում էր, որ ինչ-որ տեղ «վերեւից»:
ՏԱՍՍ-ը լիազորված էր լինում հայտարարել նաեւ ներքին խնդիրների մասին՝ այն դեպքերում, երբ Սովետի ներսում հայտնվում էին փոքրաթիվ խմբեր, որոնք հրապարակավ (ոչ թե խոհանոցներում անեկդոտների տեսքով, ինչպես մեզանից շատերը) իրենց դժգոհությունն էին արտահայտում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունից: Նրանց «վերեւից լիազորված ՏԱՍՍ-ը» սիրում էր անվանել Արեւմուտքից սնվող «թափթփուկների խմբակ» (кучка отщепенцев): Այսինքն՝ կար համընդհանուր հրճվանքի ծառը եւ դրանից դուրս՝ այդ հսկայական ծառից պոկված փոքրիկ տաշեղներ:

Հայաստանյան հ/կ-ների ներկայացուցիչները բացարձակապես աչքիս լույսը չեն, եւ նրանցից շատերի անկեղծության վերաբերյալ իսկապես հիմքեր կան կասկածելու: Բայց նախ՝ այն երիտասարդներից շատերը, որոնք երեկ բողոքում էին Մաքսային միության դեմ եւ ուզում են ապրել ինքնիշխան երկրում, հ/կ-ների հետ որեւէ կապ չունեն: Բայց ավելի կարեւոր է այն կացնային խորհրդային ոճը, որով «մաքսավորները» փորձում են հակազդել իրենց ընդդիմախոսներին: Եթե այդպես շարունակվի, երեկվա 500-ը վաղը կդառնա 5000:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (37)

Պատասխանել

  1. Rafael says:

    Շատ լավ պասսաժ էր միայն կարծես վերջաբան չունի,այսինքն հետևությունը չկա………և հետո,ահա ասում եք ՏԱՍՍ-ը,բա հիմա ովա այդ ՏԱՍՍ-ը,մականունավոր բլոգերները և ֆեյբուքականները,հա՞,այսինքն այդ խառնամբոխին կարելի է վստահել և հավանության տա՞լ,իսկ հեղանակավոր պարբերականին ո՞չ,որն է այստեղ տրամաբանությունը։Ինչ վերաբերվում է Ձեր սիրելի ԱՆՄ-ին և արևմտյան մյուս երկրներին,ապա թույլ տվեք նկատել,որ նրանք ևս կիրառում այդ նույն տեխնոլոգիանները,որոնց կիրառման համար մեղադրում եք ԽՍՀՄ-ին և դա բնական է որ պետությունն իր ռեսուրսներն օգտագործում է իր դիրքերն էլ ավելի ամրապնդելու համար……..այ Դուք ազնիվ մտավորական էք և այսօր Ձեր մտահոգությունները հրապարակավ հայտնում եք,թեկուզ հենց այս հոդվածով,ինչի համար ես իհարկե Ձեզ խորապես հարգում եմ,բայց ասացեք խնդրեմ ինչ է բխում Ձեր հոդվածիծ և ի՞նչը Ձեզ սրտով կլիներ,որ մեծամասնությունը,որը կողմ է Մաքսային Միությանը մի կողմ քաշվի և թողնի,որ մի երկու ցնդած,թերուս բլոգեր որոշեն երկրի ճակատագիրը,դա՞ է արդյոք ճիշտ ճանապարհը։ Ես կարծում եմ,որ մեր նախագահը եթե ինչ որ տեղ թերացել էր երկրի կառավարման գործում,ապա այս քայլով իր մեղքերը քավեց ժողովրդի առջև։
    Պարոն Աբրահամյան ներեցեք,որ ինձ կրկին իրավունք վերապահեցի քննարկել Ձեր հայացքները և արտահայտած մտքերը,հատկապես եթե հաշվի առնենք,որ սա Ձեր կայքն է,սակայն կխնդրեի,որ այս մեկնաբանությունն ընդունեք,որպես կոմպլիմենտ Ձեր ուղղությամբ,քանզի կան շատ խմբագիրներ,ում գրածների կողմն անգամ նայել չարժե,քանզի կիլոմետրերից այդ նարնջագույն գարշահոտն է փչում։

    • Գագիկ Բաղդասարյան says:

      “և դա բնական է որ պետությունն իր ռեսուրսներն օգտագործում է իր դիրքերն էլ ավելի ամրապնդելու համար…….. ”

      Կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ իր դիրքերն լավագույնս ամրապնդող և ռեսուրսներն լիարժեք օգտագործող պետությունների մեջ ամենահաջողվածը Հյուսիսային Կորեան է:
      Ռուսաստանը առայժմ մի քիչ ետ է մնում.

  2. Կարեն says:

    «Ինքնիշխան Հայաստան» կարգախոսը սահմանադրական է այնքանով, որքանով մարդասպանը’ ազատության մեջ կամ անմեղը բանտում։ 500-ը վաղուց պետք է 5000 կամ 50000 դառած լիներ։ Գուցե պատճառը մեր աշխարհագրական դիրքն է կամ խորը հիասթափությունը կամ ավելի շուտ մի քանի անհաղթելի գործոններ միաժամանակ։ Մ.Մ. գաղափարով տոգորված, առաջիկայում իշխանությունները ավելի առհամարական՛ իսկ ոստիկանությունը ավելի դաժան կդառնան ժողովրդի նկատմամբ։

  3. sergik says:

    էտ Եվրոպան չի՞ ասում ,,մի քայլ առաջ էր..,, էտ Թեղուտի հումքը Գերմանիա չի՞ գնալու, էտ ատոմակայանը ռուսը չի՞ սարքել, էտ համալիրը ռուսը չի՞ սարքել….էս ինչքան շատ Խրիմյան Հայրիկներ ունենք…մենք անկախ ենք, բայց դա չի նշանակում, որ գլուխներուս չպիտի պահենք, մենք ՈՒկրայինա չենք, մեր հարևանները Թուրքիան ու Ադրբեջանն են, մնում էր մի հատել ռուսների հետ հաքնեինք, սաղ կընկներ իրա տեղը….

    • Արսեն says:

      Եկեք ընդունեք, որ առանց սպանության կեղծված ընտրությունները իրոք 1 քայլ առաջ են դեմոկրատիայի ճանապարհին, քան 10 սպանությամբ կեղծված ընտրությունները..))..

  4. Hayk says:

    В нынешнем глобальном мире нельзя быть полностью “инкнишхан”, и Вы, г. Абрамян, знаете это!

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Да, конечно, именно поэтому вчера и арестовали 100 человек

      • Վահան says:

        Պարոն Աբրահամյան ջան, թույլ տվեք զարմանալ…ես ռուսերեն հասկանում եմ, եւ ընդ որում շատ լավ, բայց չեմ հասկանում, թե ինչու է Առավոտը թույլ տալիս, որ իր հայերեն էջում ոչ հայերեն մեկնաբանություն գրվի, ու դեռ Դուք էլ դրան պատասխանեք…անկեղծ` չեմ հասկանում… հայերեն բառերը արգելում եք գրել լատինտատառ, բայց այլ լեզվով մտքեր` խնդրեմ….իրավունք ունեմ, չէ՞ ապրեմ Հայաստանում եւ հայերենից բացի այլ լեզու չիմանամ…ես այսպես եմ հասկանում ՀՀ Սահմանադրության հայերենին վերաբերվող դրույթը…որպես ԻՐԱՎՈՒՆՔ, Հայաստանում` օգտվելու կյանքի ամեն ինչից` առանց պարտադրված լինելու իմանալ ՀԱՅԵՐԵՆԻՑ բացի ցանկացած այլ լեզու, եթե դա մասնագիտություն, առարկա չէ, ինչպես օտար լեզվի ուսուցչի, թարգմանչի, դիվանագետի համար եւ այլն…

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Տրասլիտով՝ լատինատառ հարերենով գրել չի կարելի: Օտար լեզուներով՝ կարելի է: Այդպիսիք եմ կայքում մեկնաբանություններ գրելու կանոնները: Եթե դրանք սխալ եք համարում, դիմեք կայքի պատասխանատու Աննա Իսրայելյանին:

  5. Գրիգոր says:

    «Ռեգնում» գործակալությունը համարում եմ ինձ հայտնի ռուսական լրատվամիջոցներից ամենաօբյեկտիվներից մեկը:

  6. artur says:

    Պարօն Աբրահամյան գուցե դուք էլ հոգու խորքում համաձայնվեք վոր այդ երիտասարդները այքան էլ չեն հասկանում վոր անկախությունը Հայաստանի նման անզոր երկրի համար չի վորը մի բարեկամ հարեվան էլ չունի

  7. Maxim says:

    ,,Ինքնիշխան Հայաստան,,-ը, այսօրվա իշխանությունն է՝ բռնի, անօրեն, դավադրություններով,
    բռնություններով ու կաշառքով երկիրը զավթած և ագահաբար թալանով զբաղված մի խումբ։
    Ըստ պատմության՝ նման խմբեր կարող են գոյանալ ցանկացած երկրում, հավաքվելով, մեկի կամ մի քանիսի շուրջ, լինի՝ ամենազարգացած երկիր, ինչպես Գերմանիայում՝ Ֆաշիզմը, Հիտլերի շուրջ, կամ հետամնաց՝ ինպես Կամբոջայում Կարմիր Կհմերները՝ Պոլ Պոտի շուրջ։ Թեպետ նշված երկու երկրների իշխող հանցախմբերի նպատակները, իբր մեկն էր՝ բարելավել երկրի կենսամակարդակը,
    առաջինը՝ աշխարհակալ դառնալով, իսկ երկրորդը՝ սեփական ժողովրդի այլախոհներին կոտորելով՝, իրականում այլախոհներ էլ գոյություն չուներ։
    ,,Ինքնիշխան Հայաստան,, կառուցողները իրականում կարգախոս էլ չունեն, ասենք օրինակ՝ ,,կանգնեցնել արտագաղթը,,։ Եվ հավանաբար այն խրախուսվում է, որ հետագայում ավելի հեշտ
    մեր երկիրը ձուլվի Ռուսաստանին, և որը գուցե մեր համար ամենասարսափելի տարբերակը չէ, քանի որ քչերն են գիտակցում, իսկական սեփական երկիր ունենալու կարեվորությունը, իսկ մեկի թևի տակ գոյատևելու համար, մեծ խելք հարկավոր չէ։ Ընտրություններ կոչվող խեղկատակության ժամանակ էլ 5000հազար դրամը ապահովված կլինի, և միշտ տեղ կունենանք անարդարությունից բողոքելու։ ԽԵԼԱՑԻՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԲԱԽՏԻՑ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԴԺԴՈՀՈՒՄ։

  8. Վալոդ says:

    Իհարկե, խաղաղության պահպանումը ամենակարևորն է: Պատերազմը սարսափելի է: Սակայն արդյո՞ք մեր չընտրված իշխանության քայլերն ուղղված են խաղաղության ամրապնդմանը:

    • Վալոդ says:

      Ընտրված իշխանությունը վայելելով ընտրողների վստահությունը օգտագործում է դրսի ու ներսի ներուժը, հորդորում, նպաստում երկրի առաջընթացին (Իսրայել):

      Չընտրված իշխանությունը հենց առաջին օրից խզում է հետադարձ կապը և ապա երկրի անվտանգությունը լիազորում է իր վերադասին: Ավելին, ամեն առիթով մեզ պիտակավորում է որպես տհաս ու անտաշ, խեղճ ու անտեր, պառակտված ու գաղջ արդարացնելու համար սեփական անզորությունն ու իմպոտենտությունը:

    • Վահան says:

      Պատերազնից ինչքան վախենանք, այնքան այն ավելի կործանարար կլինի…խաղաղ ապրելու միակ ձեւը դրան միշտ պարտրաստ լինելն է, դրանից չվախենալը, տեղի-անտեղի խաղաղությունից չխոսելը, ուժեղ լինելու հաճույքը գիտակցելը ու սրա-նրա մեջ բարեկամ-թշնամի չփնտրելը…ցավում եմ, որ մենք միշտ քծնում ենք ռուսներին, առիթի դեպքում` Եւրոպային, Ամերիկային…այ հենց ապրենք սեփական արժանապատվության գերագուին զգացումով, կտեսնենք, որ պատերազմի մասին ոչ էլ խոսում ենք…թե չէ ինչ է կաարվում հիմա…կենացներ կապույտ երկքնի մասին, աման, հանկարծ պատերազմ չլինի…պատերազմը ոչ ոքի չի հարցնում, ինչպես եւ երկրաշարժը… պարզապես կան ազգեր, որ դրանց պատրաստ են ու չեն վախենում, իսկ ազգեր էլ կան, որ պատրաստ չեն ու կործանվում են….

  9. Արսեն says:

    Սոմալին էլ սահմանադրություն ունի, հետո ինչ?
    (Եթե չեմ սխալվում նույնիսկ Կետրոնական Բանկ ունի..))..)

  10. Hakob says:

    Պարոն Աբրահամյան: Միանգամայն համամիտ եմ Ձեր հետ: Ուղղակի ափշում եմ, թե ինչքան խելոք եք դուք, ու ինչ պրոֆեսիոնալ մակարդակով եք գրում Ձեր Թերթ-ում : Դուք իրավամբ կարող էիք աշխատել Իտալական լավագույն թեթրթերի խմբագիր:

  11. Հրանտ Պապիկյան says:

    Հարցը նրանում չէ, թե ինչ էր գրված պաստառի վրա, այլ նրանում, թե իրականում ինչ նպատակ էր հետապնդում այդ ակցիան, որին մասնակցում էին այդ երիտասարդները: Հարցը նրանում է, թե դա ինքնաբու՞խ ակցիա էր, թե՞ այնուամենայնիվ Ձեր կողմից իրավմամբ վստահություն չվայելող ՀԿ- ների կողմից էր հրահրված կամ ինչու ոչ` ֆինանսավորված…
    Ինքներդ էիք ասում, որ դեմ եք Պուտինի այցելությունը “հարամ անելու” ակցիաների կոչերին, Պարոն Աբրահամյան, ինչու՞ եք հակասում ինքներդ Ձեզ: Արդյո՞ք իրոք կարծում եք, որ այդ երիտասարդը գիշերը չքնելով պատրաստել էր այդ պաստառը` հայրենասիրությամբ տոգորված և երկրի ապագայի իր տեսլականով… Թե՞ ամեն ինչ ավելի պարզ ու “հայկական” էր….
    Ի վերջո այդ ի՞նչ հարյուր ձերբակալվածներ են… ոչ մեկին էլ չեն պահել: Ուղղակի ոստիկանները բարձրաստիճան հյուրին զերծ են պահել որոշ տհաճ տեսարաններ դիտելուց, որոնք ամենևին պատիվ չէին բերի հյուրընկալող երկրին: Իսկ արևմտյան տեխնոլոգիաները կապկող և տարբեր սուտի ակցիաներ անող հայ երիտասարդը անձամբ իմ աչքի համար տհաճ տեսարան է:

    P.S. Իսկ լավ բովանդակությամբ պաստառը չի կարող արդարացնել այն ծածանողի կողմից հասարակական կարգը խախտելը: Պատերազմի ժամանակ շատ հանցագործներ կրծքի վրա դաջում էին ստալինի նկարը: Որքան էլ զարմանալի լինի, դա հաճախ փրկում էր գնդակահարությունից, բայց մենք հո տոտալիտար և անձի պաշտամունքի գերի ՍՈՎԵՏԸ չենք, մենք ԻՐԱՎԱԿԱՆ երկիր ենք))))))))))))), պաստառ, մաստառ… դեր չի խաղում
    Հա, մոռացա ասեմ, ինչ է Ռեգնումի նշած “գրանտային ակտիվիստները” Ձեր համար այդքան անիրական և իրականությանը չհամապատասխանող երևույթ են??? Լավ էլի))))))))))))

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Դե, ուրեմն, իմ 18 տարեկան աղջիկն էլ է գրանտային ակտիվիստ, որը այլ ուսանողների թվում, իր ձեռքին բռնել էր սովորական Ա4 ֆորմատի թղթի վրա ձեռագրով գրված «Ոչ մաքսային միաությանը» «պաստառը»: Ի դեպ, ես այդ կոչի հետ համաձայն եմ, չնայած, բնականաբար, երեխային չեմ դրդել, ոչ էլ ոչեւէ հ/կ է դրդել: Իսկ ամեն տեղ մութ ու դավադիր ուժերի պատվեր տեսնելը՝ դրանից, այո, Սովետի հոտ է գալիս: Պետական այցին պետք չէ խանգարել: Բայց դա չի նշանակում, որ Մաքսային միության դեմ չի կարելի խաղաղ բողոքել:

      • Galust Yenokyan says:

        Հարգելի Արամ Աբրահամյան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ազատ, անկախ քաղաքացիական կեցվածքի համար, շնորհակալ եմ որպես Հայ պարզ մարդ որը իրնից ոչինչ չի ներկայացնում… այնուամենայնիվ պիտի անկեղծորեն ասէմ որ հոգեպէս ցնցված եմ, դժվարանում եմ հասկանալ ու հավատալ իմ հայրենակիցներից մի քանիսի վերեվում բերված ստալինյան շրջանը հիշեցնող սառը մտքերը… հիշում եմ դպրոցի ցածր դասարաններում էի սովորում, հայրս ու մայրս զգուշացնում էին որ հանկարծ դպրոցում ավելորդ բաներ չխոսել, թեէվ գիտեին էլ որ չգիտեի թե ինչ է «ավելորդ բաները»…հիմա էլ մարմնովս սարսուռ է անցնում վրեվում բերված մտքերից, հատկապես որ իրենք իսկապես թերեվս հավատացած «շիտակ» կուսակցականներ են հավանաբար, եվ իհարկե իրէնց հավատի համար հարգանքի են արժանի , բայց այն ամենից հետո որ Մոնթէի ու Լեոնիդ Ազգալդյանի նման տղաները իրենց կյանքը տվեցին Հայաստանի անկախ , ինքնիշխան լինելու հույսով կարդալ այս ամենը… իհարկե բանավիճելը իրենց հետ… եվ եթե իրենք իսկաապես մեծամասնություն են… սարսափում եմ մտքերս շարունակել… խորհդային տարիներին դամբանականներում գրում էին … «մահը մեր շարքերից խլեց համոզված կոմունիստ, մեր Լենինյան կուսակցության պայծառ…» կարծես «շիտակ» ների ուրվականները այսօր Պուտինի ոգով շունչ են առել մեր Արարատյան երկրում… Հայրենի ժողովրդիս ցանկանում եմ կորով եվ համբերություն:

        • Գագիկ Բաղդասարյան says:

          Հարգելի Գալուստ Ենոքյան, հաշվի առնելով ռուսական ինտերնետում կատարված բացահայտումները կարելի է պնդել, որ հարցերի ազատ քննարկումները խանգարելու, թեմայից շեղելու համար ստեղծվում է մասնագիտական խումբ, որը գործում է կանոնակարգի, մեթոդական ցուցումնեին համապատասխան, իսկ վճարումը գործարքային է:
          Այս բլոգում դա կարող է լինել մեկ մարդ, ով ստեղծագործում է տարբեր անուններով:
          Առաջարկում եմ դադարել անդրադառնալ նրա մեկնաբանություններին և չշեղվել բարցրացվող թեմաներից:

      • Հրանտ Պապիկյան says:

        Պարոն Աբրահամյան, ախր ես Ձեզ շատ լավ ճանաչում եմ, և վստահ եմ, որ դուք ամեն ինչ չեք դնում “կամ սև կամ սպիտակ” պրիզմայի տակ: Ես ընդամենը Ձեզնից հարցրել եմ` արդյոք “գրանտային ակտիվիստ” երևույթը ՉԿԱ և գոյություն չունի բնության կամ արդի հայ իրականության մեջ, և իմ գրածի մեջ բնավ չի նշմարվում բոլոր իրենց կարծիքը ԽԱՂԱՂ արտահայտողներին պիտակավորելու միտում: Իսկ ազնիվ գրաքննությունը կհայտնաբերեր նաև իմ նշած սահմանը` ինքնաբուխի և հրահրվածի մասով: Ձեր լրագրողական հմտության վրա, որով վարպետորեն շրջանցել եք հարցս` չեմ կասկածում, բայց այս դեպքում իմ գրածին “Դե, ուրեմն, իմ 18 տարեկան աղջիկն էլ է գրանտային ակտիվիստ…” պատասխանելով, Դուք նույն դաշտն եք մտնում, ինչը քննադատում եք` առավելապաշտությունը:
        Չեմ կասկածում, որ Ձեր աղջիկը և իր ընկերները չեն խանգարել պետական այցին և չեն կատարել կարգազանց քայլեր, հետևաբար իրենց ակցիայից հետո հանգիստ գնացել են տուն: Բերման ենթարկվել են միայն կարգը խախտողները և ոստիկանների գործողություններին խոչնդոտողները` անկախ իրենց ձեռքի պաստառի բովանդակությունից:

    • Գագիկ Բաղդասարյան says:

      ” Արդյո՞ք իրոք կարծում եք, որ այդ երիտասարդը գիշերը չքնելով պատրաստել էր այդ պաստառը` հայրենասիրությամբ տոգորված և երկրի ապագայի իր տեսլականով… Թե՞ ամեն ինչ ավելի պարզ ու “հայկական” էր…. ”

      Կարծում եմ ամեն ինչ շատ ավելի պարզ է: Նույն երևույթը տարբեր մարդիկ մեկնաբանում են տարբեր ձևով հիմնելով իրենց հասկանալի արժեհամակարգի(տեսլականի) վրա:

  12. Անցորդ says:

    Ի՜նչքան ցանկալի կլիներ, որ ակտիվիստ-,,անկախականները՝՝ Հայրիկյանի գլխավորությամբ արմատական լինեին մինչև վերջ՝ այն է – օդ չշնչել, ջուր չխմել, չուտել, … լիովին անկախական դառնալու համար:

  13. Ditord says:

    Чего все вы зол на Путина, Обама и его европейские шавки имеють право на убийство сотни тысячи людей и уничтожение целых стран и по сей день остаются дермократами а Путин который пытается остановить все это вакханалию западных дермократов является Диктатором?
    Нормальные люди за хорошого Диктатора ПУТИНА,

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի դիտորդ, Ձեր ռուսերենը, մեղմ ասած, թերի է: Խորհուրդ եմ տալիս գրել հայերեն:

    • Արսեն says:

      На самом деле, зачем вы злы на хорошего Диктатора ПУТИНА? Расслабляйтесь и получайте удовольствие, не то будет больно..)),,

    • Գագիկ Բաղդասարյան says:

      Ռուսաստանը աշխարհում գրավում է`
      1 – ին տեղը աշխարհում չինական ավտոմեքենաների ներկրումներով;
      62 – րդ է աշխարհում տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից (Կոստա Ռիկաի եւ Պակիստանի միջև);
      67 – րդն է աշխարհում կեանքի կենսամակարդակի առումով;
      70 – րդ տեղը աշխարհում առաջադեմ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման առումով;
      175 – րդն է աշխարհում քաղաքացիների ֆիզիկական անվտանգության առումով; 182 – րդն է մահացության առումով 207 երկրների մեջ;
      1 – ին տեղն է բնակչության բացարձակ նվազման առումով;
      1 – ին տեղը հոգեկան հիվանդների քանակով;
      1 – ին տեղը ինքնասպանությունների թվով ծերերի շրջանում;
      1 – ին տեղը ինքնասպանությունների թվով երեխաների եւ դեռահասների շրջանում;
      1 – ին տեղը ծնողներից լքված երեխաների թվաքանակով;
      1 – ին տեղը աբորտների եւ մայրական մահացության քանակով;
      1 – ին տեղը Եվրոպայում խմելու եւ ծխելու պատճառով մահացողների քանակով;
      1 – ին տեղը աշխարհում ծխախոտի սպառման առումով;
      1 – ին տեղը աշխարհում ծխող երեխաների թվով և ծխողների թվի աճի տեմպերով;
      1 – ին տեղը աշխարհում սրտանոթային հիվանդություններից մահացության քանակով;
      1 – ին տեղը աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով;
      1 – ին տեղը աշխարհում օդանավների աղետների քանակով(ըստ միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի , օդանավների աղետների մակարդակը Ռուսաստանում 13 անգամ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում);
      1 – ին տեղը աշխարհում միջազգային սեւ շուկայում ստրուկների մատակարարման ծավալներով;
      1 – ին տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի աճի տեմպերով;
      2 – րդ տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի քանակով (ԱՄՆ -ից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում կեղծված դեղերի տարածման առումով (Չինաստանից հետո) ;
      2 – րդ տեղը Եվրոպայում ինքնասպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Լիտվայից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում սպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Կոլումբիայից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում է վերջին տասը տարիների ընթացքում սպանված լրագրողների թվով;
      2 – րդ տեղը աշխարհում (Սերբիայից հետո) արդյունաբերական զարգացած արեւմտյան երկրներում ապաստան հայցող մարդկանց քաակով;
      2 – րդ տեղը աշխարհում բյուրոկրատիայի մառարդակով 2 – րդ տեղը աշխարհում 1000 մարդու հաշվով բանտարկյալների թվով (ԱՄՆ – ից հետո); 2 – րդ տեղը աշխարհում Միացյալ Նահանգների կողմից երեխաների որդեգրման քանակով ;
      3 – րդ տեղը աշխարհում մանկական պոռնոգրաֆիայի տարածման մակարդակւվ;
      3 – րդ տեղը աշխարհում տոտալիտար աղանդների քանակով;
      3 – րդ տեղը աշխարհում բջջային բաժանորդների քանակով;
      3 – րդ տեղը աշխարհում ավտոմեքենաների գողության քանակով.

      https://www.topa.ru/russia-top.htm

      • Հրանտ Պապիկյան says:

        Հարգելի Գագիկ Բաղդասարյան, վերևում իմ մեկնաբանությանը պատասխանելով, Դուք կասկած հայտնեցիք, որ հավանաբար ՄՄ-ին անդամակցելու կողմնակիցները վարձատրվում են, և նույնիսկ Ձեր գաղափարակցին խորհուրդ տվեցիք չանդրադառնալ այս բլոգում այդ ձևով փող աշխատողի մեկնաբանություններին…)))))))))))))))))) ինչի համար շնորհակալ եմ, և երջանիկ կլինեմ, եթե իմ մեկնաբանությունների տակ այլևս չհայտնաբերեմ Ձեր “բացահայտումները”
        Ասեմ, որ ամենևին ԴԵՄ ՉԵՄ, որ ինձ կարծիքս գրելու համար վարձատրեն: Ինչպես ասում են` հաճելին օգտակարի հետ…, դեմն էլ նոր տարի է, չէր խանգարի: “մասնագիտական խումբ” ջան, եթե պետք է` տվյալներս կարող եմ տալ:
        Բայց մի հարց էլ կա, հարգելի Գագիկ, Դուք այնպես ջանասիրաբար այս նույն հղումը ամեն էջում տարածելով` չնայած իմ և ուրիշների խնդրանքներին, այնպիսի տպավորություն եք թողնում, որ հենց Դուք` հետևողականորեն ինչ որ “ԳՈՐԾ ԵՔ ԱՆՈՒՄ”))))))))))): Ընդ որում կամ դա անում եք վճարովի` քանի որ ուրիշի գրառումներից “գործի” հոտ եք առնում, կամ էլ ուղղակի սևեռվել եք այդ անիծյալ հղման վրա, որտեղ ի դեպ ծաղկաքաղ եք արել միայն Ռուսաստանի “հակառեկորդները” : Բոլորին խնդրում եմ Պարոն Բաղդասարյանի գրառման ներքևի հասցեի վրա կլիկ անել, տեսնելու համար, որ նա խիստ կողմնակալ մոտեցում է ցույց տալիս քննարկվող թեմային, հետևաբար նույնպես հնարավոր է ինչ որ մի ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ կողմից այս բլոգ գործուղված անձ կամ անձանց խումբ է իրենից ներկայացնում….
        P.S. Ականջներդ կանչի կոնսպիրիտիզմի հիմնադիրներ, եկեք տեսեք ինչ ենք անում` հայերով ))))))))))))))))))

        • Գագիկ Բաղդասարյան says:

          Ռուսաստանը աշխարհում գրավում է`

          Ռեկորդներ
          1 – ին տեղ է աշխարհում բնական գազի ապացուցված պաշարների ( 32% – ը համաշխարհային գազի պաշարների ).
          1 – ին տեղ աշխարհում բնական գազի արտադրության եւ արտահանման (35% – ը համաշխարհային գազի արտադրություն);
          1 – ին տեղ աշխարհում նավթի արտադրության եւ երկրորդ արտահանման .
          1 – ին տեղ է աշխարհում ապացուցված ածուխի պաշարների ( 23% – ը համաշխարհային ածխի պաշարների ).
          1 – ին տեղը աշխարհի տորֆի պաշարների ( 47% – ը համաշխարհային պաշարների տորֆ ).
          1 – ին տեղ է աշխարհում անտառային ռեսուրսների (23 % – ը աշխարհի անտառային պաշարների ).
          1 – ին տեղը աշխարհի կերակրի աղի պաշարների եւ երկրորդը կալիական աղի.
          1 – ին տեղ է աշխարհում խմելու ջրի պաշարների եւ երկրորդը քաղցրահամ ջրի ծավալներով.
          1 – ին տեղը աշխարհի минтая , ծովախեցգետինի, թառափի պաշարներով իր 200 մղոն տնտեսական գոտում, եւ երկրորդ կամ երրորդ տեղը ձկան ,

          ծովատառեխ, capelin , բեւեռային ձկան, սաղմոն, եւ այլն պաշարներով:
          1 – ին տեղ է աշխարհում անագ , ցինկ, տիտանի , նիոբիումի ապացուցված պաշարներով.
          1 – ին տեղը աշխարհում նիկելի պաշարների եւ մշակման ծավալներով .
          1 – ին տեղ է աշխարհում երկաթի հանքաքարի ապացուցված պաշարների (մոտ 28% – ը համաշխարհային պաշարների ).
          1 – ին տեղը աշխարհում պողպատի արտահանողի եւ երրորդ խոշորագույն արտահանողը մետաղագլանվածքի:
          1 – ին տեղ աշխարհում առաջնային ալյումինի արտադրության եւ արտահանման .
          1 – ին տեղ է աշխարհում ազոտի պարարտանյութի արտահանման , երկրորդ եւ երրորդ խոշորագույն արտահանող ֆոսֆատ եւ պոտաշ պարարտանյութերի .
          1 – ին տեղը աշխարհի ալմաստների պաշարների եւ երկրորդ տեղը հանույթով .
          1 – ին տեղ աշխարհում ադամանդ արտահանման ծավալով .
          1 – ին տեղ է աշխարհում արծաթի ապացուցված պաշարների .
          2 – րդ տեղը աշխարհում ոսկու ապացուցված պաշարների .
          2 – րդ տեղը աշխարհում պլատինի ապացուցված պաշարների եւ առաջին տեղը իր արտահանման .
          3 – րդ տեղը աշխարհում ​​ոսկու և տարադրամի պետական պաշարների չափերով .
          3 – րդ տեղը աշխարհում պղնձի եւ կապարի ապացուցված պաշարների .
          3 – րդ տեղը աշխարհում վոլֆրամի եւ մոլիբդենի ապացուցված պաշարների .
          1 – ին տեղ է աշխարհում էլեկտրաֆիկացված երկաթգծերի երկարությամբ
          1 – ին տեղ է աշխարհում տարեկան տիեզերք ուղարկվող սարքերի թվով.
          1 – ին տեղ է աշխարհում արտահանվող կործանիչ ինքնաթիռներիքանակով.
          1 – ին տեղ աշխարհում միջին և փոքր հեռավորութունների ՀՕՊ միջոցների արտահանման քանակով .
          2 – րդ տեղը աշխարհում հրաձգային զենքի թվով .
          2 – րդ տեղը աշխարհի զենքի բոլոր տեսակների մատակարարումով .
          2 – րդ տեղում է աշխարհում սուզանավերի քանակով.
          1 – ին տեղ աշխարհում առումով ազգային հարստության (ցանկացած եղանակով հաշվարկման , այնպես էլ բացարձակ եւ մեկ շնչի հաշվով ).

          Հակառեկորդներ
          1 – ին տեղը աշխարհում չինական ավտոմեքենաների ներկրումներով;
          62 – րդ է աշխարհում տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից (Կոստա Ռիկաի եւ Պակիստանի միջև);
          67 – րդն է աշխարհում կեանքի կենսամակարդակի առումով;
          70 – րդ տեղը աշխարհում առաջադեմ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման առումով;
          175 – րդն է աշխարհում քաղաքացիների ֆիզիկական անվտանգության առումով; 182 – րդն է մահացության առումով 207 երկրների մեջ;
          1 – ին տեղն է բնակչության բացարձակ նվազման առումով;
          1 – ին տեղը հոգեկան հիվանդների քանակով;
          1 – ին տեղը ինքնասպանությունների թվով ծերերի շրջանում;
          1 – ին տեղը ինքնասպանությունների թվով երեխաների եւ դեռահասների շրջանում;
          1 – ին տեղը ծնողներից լքված երեխաների թվաքանակով;

          https://www.topa.ru/russia-top.htm

          Ռեկորդների ցուցանիշներով Ռուսաստանը ԽՍՍՀՄ-ի ժառանգորդն է ………

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Հարգելի պարոն Բաղդասարյան, Դուք վստա՞հ եք, որ Ձեզ այս կրկնվող աղյուսակները որեւէ մեկը կարդում է:

  14. Rafael says:

    փայլուն հումոր էր,իրոք ինչ իմաստ ունի գրել ռուսերեն եթե բավականաչափ գրագետ չգիտես լեզուն………իսկ ինչ վերաբերվում է Օբամային ապա թույլ տվեք չհամաձայնել,ամեն դեպքում Օբամային բռնապետ անվանելը չի ընկալվի անգամ ամենառուսամետ շերտերի կողմից և առհասարակ արևմուտքում ուղղակի տեխնիկապես դա անհնար է բռնապետ նախագահ….այ հենց այս է ամենից վտանգավորը,որ ոգևորվենք և սխալներ թույլ տանք,չմոռանանք,որ արևմտյան մոդելը,այսինքն ժողովրդավարության հիմնական դրույթները և մեր և Ռուսաստանի համար շատ կարևոր և ընդունված սկզբունքներ են,այստեղ հարցն ուղղակի չափաբաժնի մեջ է,որ կաչողանանք սաքունցի նմաններին տարբերել Սախարովից և Սոժելնիցինից,թեև անկեղծ ասած այս երկուսն էլ ինձ համար ընդունելի չեն,քանի որ ահռելի դեր ունեն մեր հզոր հայրենիքի՝ԽՍՀՄ փլուզման գործում……….Բայց դե տեսնում ենք արդեն վերականգվում են հին բարի ավնդույթները միայն կարողանանք և ազատությունները որոշակիորեն պահպանենք նորից կդառնանք հզոր գերտերություն Մայրցամաքի Լիդերի՝Վլադիմիր Վլադիմիրովիչի գլխավորությամբ։Աստված նրան առողջություն և երկար տարիների կյանք տա միայն,մնացածն ինքն իրենով կլինի,նա փայլուն կերպով օատկերացնում է ամեն ինչ և եթե կարողանա իրագործել մինչև վերջ բոլորս նորից կհպարտանանք մեր հայրենիքով և արտերկրում ամենուր նորից կսկսեն հարգել մեզ։

  15. Spartak says:

    Հարգելիներս, ՄՄ միություն կլինի,թե ԵՄ՝ միևնույն է, մեզ պետք է մեկը /դիկտատոր բառից սարսափում եմ/ , որ և իմ երկրի անվտանգությունն ապահովի, և սաշիկներից, նեմեցներից,լիսկաներից,լֆիկներից հեռու պահի ժողովրդին, վերջ տրվի ամենաթողությանը:Ինքնիշխան պետություն չկա ու չի էլ լինելու:

  16. Ditord says:

    Արամ Աբրահամյանին՝
    Շնորհակալություն խորհրդի համար, այնուհանդերձ կարող ե՞ք պատասխանել ըստ էության ( по сути):

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031