Դեկտեմբերի 2-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունու փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Արմեն Գ.-ին, որը 2012 թ. մայիսի 28-ից ՌԴ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /մարմնական վնասվածք/ մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն