Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության վախճանը. «168 ԺԱՄ»

Դեկտեմբեր 03,2013 10:44

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա պետական այցը Հայաստան, ըստ էության, դարձավ սեպտեմբերի 3-ին մեկնարկած Հայաստանի ինքնիշխանության նվաստացման գործընթացի վերջին ակորդը:

Նախ` չնայած այցը երկկողմ հարաբերություններում ամենաբարձր՝ «պետական» մակարդակի այցելություն էր, սակայն Պուտինը ժամանեց ոչ թե Հայաստան պետության կարևոր ատրիբուտներից մեկը՝ մայրաքաղաք Երևան, այլ Գյումրի, որն իրականում Պուտինի համար Ռուսաստանի ռազմական համակարգի կարևոր ատրիբուտներից մեկն է: Պուտինը ցույց տվեց, թե որտեղ է սկսվում և ավարտվում Հայաստանի կարևորությունն իր համար:

Դրա անունն է` Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայան: Ու պատահական չէ, որ հենց Գյումրիում Պուտինն արեց իր այցի ամենակարևոր հայտարարությունը. Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից, այլ հակառակը՝ ավելի է ամրապնդվելու:

Մեծ հաշվով, Պուտինը Հայաստան էր այցելել հենց այս հայտարարությունն անելու համար: Նրա այցի ընթացքում տեղի ունեցած մյուս իրադարձությունները, ստորագրված մի քանի երկկողմ պայմանագրերը հենց այդ հայտարարության, այսինքն՝ Հայաստանում ռուսական ներկայության ամրապնդման տրամաբանության շրջանակներում էին:

Այդ թվում՝ «ՀայՌուսգազարդի» ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսի հանձնումը «Գազպրոմին»: Բայց երեկ տեղի ունեցածն ավելին էր, քան «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի հանձնումը Ռուսաստանին, քանի որ Պուտինի երեկվա այցն իրականում Հայաստանի կապիտուլյացիան արձանագրելու նպատակ ուներ, ինչը տեղի ունեցավ «բարձր մակարդակով»:

Բայց մինչ Գյումրիում ու մնացած վայրերում իշխանության ներկայացուցիչները ցուցանում էին իրենց ոգևորությունն ու պատրաստակամությունը առ Վլադիմիր Պուտին, Երևանում հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում` ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության: Իշխանությունները դա ևս օգտագործեցին Պուտինին հաճոյանալու համար:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031