Առողջ տրամաբանությունն ասում է, որ անգամ եթե կյանքի բերումով եւ իրերի պարտադրանքով մենք հայտնվել ենք «ռուսի սապոգի» տակ, պետք է գոնե փորձեինք մեր դեմքն ամբողջովին չկորցնել եւ «սապոգի» տիրոջը հասկացնել, որ ինչպես կամովին ու անսպասելի «պառկել ենք» այդ «սապոգի» տակ, նույնքան անսպասելի էլ կարող ենք դուրս գալ այդ ստորացուցիչ վիճակից։
Իսկ դա ցուցադրելու լավագույն եղանակը պուտինյան այցի ժամանակ մի քիչ «ատամ» ցույց տալը կլիներ, որ մտադիր էին անել հայաստանյան փոքրաթիվ հակառուսական ուժերը եւ անկախական ջահելները։
Այս պարագայում ի՞նչ էր մնում անել իշխանությանը՝ ցուցադրել, որ ինքը դրա հետ կապ չունի, հասարակության մեջ մի մե՜ծ շերտ կա, որը դեմ է Մաքսայինին ու նեոսովետիզմի վերադարձին, եւ այդ ուժերն ուժեղ ճնշում են գործադրում իր վրա։ Եվ միայն Ռուսաստանի հանդեպ իրենց մեծ սերն ու անձնուրաց նվիրումն է ստիպում հաղթահարել այս անասելի դժվարություններն ու Հայաստանը տանել դեպի Մաքսային անորոշ ապագա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև