«Ամերիկայի Ձայն». Լեռնային Ղարաբաղի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված արարողությանը ելույթով հանդես կգա ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը
ԱՄՆ-ի Կոնգրեսում դեկտեմբերի 3-ին կանցկացվի միջոցառում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի 22-րդ տարեդարձին:
Միջոցառմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կմասնակցեն ԱՄՆ-ի մայրաքաղաքում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների, ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների ոլորտի գործիչներ և ամերիկահայ համայնքի առաջնորդներ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի այցելուների կենտրոնում կայանալիք միջոցառումը կազմակերպել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ:
Կարդացեք նաև
Կոնգրեսում դեկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես կգա ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Արմեն Հովհաննիսյան