Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ասաց Պուտինը ասուլիսում

Դեկտեմբեր 02,2013 23:00

«Մենք գործնական քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի Հայաստանի համար վիճակը լինի բարենպաստ անգամ մինչև անդամակցությունը։ Օրինակ՝ գազի գնի հաշվարկման այն մեխանիզմը, որի մասին խոսվեց՝ հազար խորանարդի դիմաց 189 դոլար: Մինչդեռ, պատկերացրեք՝ Եվրոպայում գինը 500 դոլար է: Սա՝ առաջինը: Երկրորդ՝ որպես ՀԱԿՊ անդամ Հայաստանը զենք կստանա Ռուսաստանի ներքին գներով: Նույնը վերաբերում է նաև նավթամթերքին․ մենք միակողմանիորեն հանում են 30 տոկոս կազմող արտահանման մաքսատուրքը», – ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի նախագահի նստավայրում կայացած ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով ռուս լրագրողի այն հարցին, թե ե՞րբ կարող է Հայաստանը անդամակցել Մաքսային միությանը, Պուտինն ասաց․  «Չեմ թաքցնի՝ ի զարմանս մեզ, հայկական կողմը գործում է շատ եռանդուն և ցույց է տալիս պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, ինչը, անկեղծ ասած, մեզ դնում է որոշակի ծանր դրության մեջ: Մենք նույնիսկ չենք հասցնում մեր հայ գործընկերների հետևից: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի լիիրավ անդամակցությունը Մաքսային միությանը իրականություն դառնա հնարավորինս արագ: Ես կխուսափեի նշել հստակ ժամկետներ, քանի որ դա կախված է ոչ միայն մեզանից այլև մեր գործընկերներից՝ Ղազախստանից և Բելառուսից, բայց Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի անդամակցությունը հնարավորինս արագ լինի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031