Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանության հակաօրինական գործողությունները

Դեկտեմբեր 02,2013 23:45

Այսօր դեկտեմբերի 2-ին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ (շուրջ 110 մարդ) Գյումրիում եւ Երեւանում վաղ առավոտից սկսած, բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ։ Խաղաղ ցույցերի մասնակից  քաղաքացիական ակտիվիստներից զատ, նրանց մեջ կան նաեւ լրագրողներ, ինչպես նաեւ պարզապես կանգառներից ու փողոցներից պատահական մարդիկ։ Կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ։ Բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են փաստաբանական օգնության հնարավորությունից։

Ոստիկանության գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներ։ Այդ գործողություններն անհամաչափ են եւ չեն տեղավորվում նաեւ ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում։ Դրանք, ըստ էության այլ բան չեն, քան մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ եւ վկայում են ռեժիմի բնազդական վախը քաղաքացիական ակտիվության դրսեւորումների նկատմամբ։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանության հակաօրինական գործողությունները, որոնք ուղղված են սեփական քաղաքացիներին սահմանադրական իրավունքներից զրկելուն եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվածներին։

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031