Այսօր Անթալիայում մեկօրյա հանգստից հետո շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում հավաքականները վերսկսեցին պայքարը:
Վեցերորդ տուրում Հայաստանը հանդիպում է Գերմանիայի հետ: Պայքարն այս պահին շարունակվում է, սակայն մեր տղաները պարտվում են 1:2 հաշվով: Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են արել, իսկ ահա Սերգեյ Մովսիսյանը տանուլ է տվել: Պարտությունից խուսափելու համար Վլադիմիր Հակոբյանից պահանջվում է սեւ խաղաքարերով անպայման առավելության հասնել Արկադի Նայդիչի նկատմամբ, ինչը ներկայիս դիրքում քիչ հավանական է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ