Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Ոստիկանության մայորն ասաց՝ ռուսների ոտքերն ընկեք» (Տեսանյութ ու ֆոտոշարք)

Դեկտեմբեր 02,2013 21:32

Քիչ առաջ Կենտրոնի ոստիկանությունից  ազատ են արձակվեց նաեւ այդտեղ բերման ենթարկված ակտիվիստներից վերջինը՝ Գոռ Առաքելյանը: Մյուս ակտիվիստների պատմելով, ոստիկաններին զայրացրել էր տղայի  հակառուսական մակագրությամբ շապիկը:

Մաքս անունով ակտիվիստն էլ պատմում էր, թե թույլ չի տվել, որ առգրավեն իր Եռագույն դրոշը, մինչդեռ մյուսներից իրեր են վերցրել: «Ես իմ իրավունքները լավ գիտեի եւ պահանջում էի ասել, թե ինչի համար եմ բերման ենթարկվել»,-ասում էր նա: Երիտասարդը Aravot.am-ին պատմեց, որ ոստիկանության մի մայոր  ակտիվիստներին ասում էր. «Գնացեք ռուսների ոտքերն ընկեք, որ ձեզ տիրություն անեն»:

PrevPhoto
NextPhoto

Վարգես Գասպարին խոսելով ընդդեմ Պուտինի եւ մաքսային միության երթի մասնակիցների հանդեպ ոստիկանների վերաբերմունքից, ասաց. «Ես պայքարում եմ, որ պուտինյան Ռուսաստանը չգա Հայաստան, տանջանքները, որ հիմա արդեն բացահայտ են արվում, էլ չլինեն, սա մարդու իրավունքների ոտնահարման արտահայտություն է, որը կիրառվում է հենց Պուտինի այցի օրը»:

Նա  ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանի մասին ասաց, որ ծառայում է օլիգարխներին ու Պուտինին, նաեւ հայտարարեց, որ պատրաստ է ամեն ինչի, եթե անգամ իրեն դատի տան:

Ի դեպ, 15-ամյա Էրիկ Իսրայելյանին, որը նույնպես բերման էր ենթարկվել եւ ազատվել, մայրը թույլ չտվեց պատասխանել լրագրողների հարցերին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031