Դեկտեմբերի 2-ին տեղի են ունեցել «Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային բաց լսումներ, որոնք վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Նա մասնակիցներին ներկայացրել է քննարկման հարցերի շրջանակը, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու համապատասխան նախագծերի համառոտ նկարագիրը, նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները: Անդրադարձ է եղել գրեթե բոլոր ծախսային ուղղություններին, դրանց չափելիությանը և այլ բաղադրիչներին: Հանդիպման ընթացքում կազմակերպվել է հարցուպատասխան՝ ներկայացված նախագծերի վերաբերյալ: Ներկաներին հետաքրքրող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները հրապարակել Երևանի պաշտոնական կայքում:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն