Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվավոր Տավուշցիների» ցանկը գաղտնի է՞

Դեկտեմբեր 02,2013 20:21

Մարզպետարանը չի տրամադրում ցուցակը

Չնայած մեր բազմաթիվ գրավոր դիմումներին՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը չի հայտնում, թե ովքեր են իր կողմից արժանացել «Պատվավոր Տավուշցի» կոչման: Նոյեմբերի 25-ին գրավոր դիմել ենք մարզպետ Ղուլարյանին, նրան ուղղելով հետեւյալ հարցերը.« Մինչ այժմ ովքե՞ր են ձեր կողմից արժանացել «Պատվավոր Տավուշցի » կոչման: Ո՞ր օրենքի ո՞ր կետով եք առաջնորդվում դուք նման կոչում շնորհելիս, դա ձեր լիազորությունների շրջանակո՞ւմ է»: Մարզպետի գրավոր պատասխանում ասվում է . « Տեղեկացնում ենք, որ մարզպետի լիազորությունների շրջանակներում է , որպես խրախուսման միջոց, պատվոգրի արժանացնելն այն քաղաքացիներին, որոնք մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում աչքի են ընկել իրենց առանձնահատուկ ու լավ աշխատանքով: Իսկ «Պատվավոր Տավուշցի» հավաստագիրը նույնպես պատվոգրի մի տեսակ է, որը որեւէ արտոնություն չի սահմանում այն ստացողի համար: Տարիների ընթացքում հարյուրավոր մարդիկ են արժանացել Տավուշի մարզպետի պատվոգրերի, այդ թվում շուրջ 30-ը՝ «Պատվավոր Տավուշցի» վկայականի: Մարզպետի պատասխանի մեջ «կենսագործունեություն» բառը սխալով է գրված՝ «կենսագործուներության»: Այդ պատասխանի մեջ ոչ մի բառ չկա «Պատվավոր Տավուշցի» կոչման մասին, խոսվում է միայն պատվոգրերի, հավաստագրի, վկայականի մասին: Ի՞նչ է նշանակում, թե շուրջ 30 հոգի է արժանացել «Պատվավոր Տավուշցի» վկայականի, հնարավո՞ր չէ հայտնել ստույգ թիվը եւ մեզ տրամադրել այն ստացածների ցուցակը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ijevanci says:

    Հետաքրքիր է ,,Պատվավոր Տավուշցիների,, ցանկում քանի իջևանցի կա,թե նորից ընտրությունը կատարվել է մարզպետի ,,հարազատ շրջապատից,,՝ սեփական լիազորությունները չարաշահելու շրջանակներում?

  2. Lyusi says:

    Ղուլարյանին բնորոշ անորոշ,անհիմն ,ոչինչ չասող պատասխան՝ինչպես միշտ,ինչպես բոլոր հարցերում: Հավանաբար ,,Պատվավոր Տավուշցի,, կոչումները շնորհվել է հերթական կամայական որոշումներն ընդունելու արդյունքում:Մտորելու տեղիք է տալիս……………..

  3. David says:

    Մարզպետի գործն է, ցանկանա եղբոր գոմայգու աշխատակիցներին էլ պատվոգիր կտա:Իրա մաքրության դեմ խաղ կա*:Սերժանտի արևը վկա:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031