Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության հայտարարությունը

Դեկտեմբեր 02,2013 20:08

 police.am. Ռուսաստանի Դաշնության Նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարվող այցի կապակցությամբ Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի, իսկ այնուհետև՝ երթի ընթացքի վերաբերյալ ՀՀ որոշ լրատվամիջոցներ իրենց կայքերում ներկայացրել են կարծիքներ, որոնք ամբողջապես չեն արտացոլել իրադարձությունների իրական պատկերը:

Չնայած այն հանգամանքին, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի երթևեկությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվել, ինչի մասին հասարակությունն իրազեկված է եղել նախապես, այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանությունը, կատարելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները և դրսևորելով հանդուրժողականություն, աջակցել է Ազատության հրապարակում ժամը 13:00-ին կազմակերպված շտապ հավաքի մասնակիցներին՝ երթով դեպի ՀՀ կառավարության շենք ուղևորվելու և իրենց բաց նամակը ՀՀ կառավարությանը հանձնելու գործում:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շտապ հավաքի և երթի անցկացման նպատակը, այն է՝ բաց նամակի տեսքով արտահայտած կարծիքը ՀՀ կառավարությանը հանձնելու գործընթացն արդեն իսկ կատարվել է, ուստի, մյուս քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, մայրաքաղաքի ճանապարհներին երթևեկության հետագա խոչընդոտներից և անձանց ազատ տեղաշարժի իրավունքի իրացման սահմանափակումներից խուսափելու նպատակով հավաքի մասնակիցներին, և, առհասարակ, բնակչությանը հորդորվել է հստակ կատարել ոստիկանության ծառայողների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես նաև համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին:
Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների վարքագիծը չհանգեցնի ծանր հետևանքների, իսկ մյուս կողմից չսահմանափակի հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը:
Այնուամենայնիվ, հնարավոր չի եղել լիովին խուսափել հավաքի և երթի որոշ մասնակիցների կողմից հակաիրավական վարքագծի դրսևորումներից. մասնավորապես՝ հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններ է բերվել 110 անձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031